21/06/2017 14:54
Իսրայելի նախկին վարչապետը բանտից հիվանդանոցում է հայտնվել
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը (2006-2009) բանտից հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ պատիժ է կրում կոռուպցիայի համար, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով տեղի ԶԼՄ-երին:
Հոսպիտալացման պատճառ է դարձել այն, որ 71-ամյա քաղաքական գործիչը բողոքել է կրծքի շրջանում ցավերից, սակայն բժիշկները, հեռուստատեսության տվյալով՝ բացառել են սրտի նոպայի հավանականությունը։
Բժշկի խոսքով՝ Օլմերթը գիտակից վիճակում է և շփվում է բժշկական անձնակազմի հետ։
Նա բանտում է հայտնվել Երուսաղեմում բնակելի էլիտար թաղամասի կառուցման համար կաշառք վերցնելու մեղադրանքով։ Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ ճաղերի հետևում հայտնված վարչապետը փորձում է ժամկետից շուտ դուրս գալ բանտից, սակայն բախվել է նոր մեղադրանքներին: Նրան կասկածում են պետական գաղտնիքի հրապարակման համար: