21/06/2017 10:31
Բրյուսելում զինվորականը գնդակահարել է տղամարդու, որը, ենթադրաբար, մահապարտի գոտիով էր
Բրյուսելի կենտրոնական կայարանում զինծառայողը գնդակահարել է անհայտ տղամարդու, որի վրա կարող էր լինել մահապարտի գոտի, հայտնում են բելգիական պարբերականները, փոխանցում է РИА Новости-ն;
Նրանց փոխանցմամբ՝ կենտրոնական կայաների տոմսարկղերից մեկի մոտ պայթյունի ձայն է լսվել, բացի այդ կա տեղեկություն այն մասին, որ անհայտ անձը կրակ էր բացել զինվորականների ուղղությամբ:
Այլ տուժածներ չկան: Դատախազությունը դա որպես ահաբեկչություն որակել չի շտապում:
https://twitter.com/Kabylie761/status/877252049943093249?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Fria.ru%2Fworld%2F20170620%2F1496953607.html