26/06/2017 16:04
Շուլցն Էրդողանին կոչ է արել ազատ արձակել ձերբակալված լրագրողներին
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը դիմել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ կոչ անելով ազատ արձակել երկրում բանտարկված լրագրողներին, հայտնում է Deutsche Welle-ն:
«Ազատ արձակեք կալանավորված լրագրողներին, եթե հնարավոր է՝ անմիջապես»,- Դորտմունդում կազմակերպված հանդիպման ժամանակ ասել է Շուլցը:
Նա նշել է, որ Թուրքիայում հազարավոր ընդդիմադիրների, մեծ թվով լրագրողների բանտարկելն իսկական սկանդալ է:
Դիմելով Էրդողանին՝ Շուլցը կոչ է արել վերադառնալ ժողովրդավարությանը: