28/06/2017 10:42
Կրթության ոլորտում Արցախը զգում է Մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցության անհրաժեշտությունը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Բարձրագույն կրթության հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» աշխատաժողովի բացմանը:
Երկրի ղեկավարը կարևոր ու պահանջված է համարել կրթության հիմնախնդիրների շուրջ նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպումն Արցախում՝ նշելով, որ մեր երկրի ամենամեծ հարստությունը մեր ժողովուրդն է, նրա անսպառ մտավոր ներուժը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ գիտության և կրթության ոլորտը հանդիսանում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն ուղիներից, հատկապես՝ գլոբալիզացիայի ներկա ժամանակահատվածում, հավելելով, որ ինչպես ռազմավարական կարևորագույն այլ ծրագրերի իրականացման գործում, կրթության ոլորտում ևս Արցախը զգում է Մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցության անհրաժեշտությունը: