29/06/2017 12:50
Walt Disney World-ում կհայտնվի Դոնալդ Թրամփի տեսքով խոսող ռոբոտ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում, Walt Disney World ժամանցային պուրակում կհայտնվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսքով խոսող ռոբոտ, հայտնում է Lenta.ru-ն:
Դոնալդ Թրամփի ռոբոտ-տիկնիկը կհամալրի «Նախագահների դահլիճի» ցուցանմուշների հավաքածուն։ Թրամփն անձամբ է գրելու այն ճառը, որը արտասանելու է ռոբոտը։
«Նախագահների դահլիճը» բացվել է 1971-ին։ Այնտեղ գտնվում են ԱՄՆ բոլոր նախագահների տիկնիկները՝ Ջորջ Վաշինգտոնից սկսած մինչև Ռիչարդ Նիքսոն։