29/06/2017 16:05
Իրաքի ՊՆ-ն հայտնել է ԻՊ-ից Մոսուլի ամբողջական ազատագրման մասին
Իրաքի պաշտպանության նախարարությունից հայտարարել են «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի ամբողջական ազատագրման մասին, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:
«ԻՊ-ն այլևս ոչ մի թաղամաս չունի Մոսուլում: Գրոհայինները, բացի կապիտուլյացիայից, այլ ելք չունեն: Իրաքում ԻՊ-ի ներկայությունն ընդմիշտ ավարտված է», - ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ հեռուստաալիքը նշել է, որ Ան-Նուրի թաղամասի մզկիթի մոտ մարտերին մասնակցում է ընդամենը հինգ ահաբեկիչ:
Մոսուլի ազատագրման գործողությունն ԻՊ-ց սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերին: