29/06/2017 20:08
Չեռնոգորիայի ՊՆ ղեկավար. Երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին համապատասխանում է Ռուսաստանի շահերին
Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Պրեդրագ Բոշկովիչը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը համապատասխանում է Ռուսաստանի շահերին, փոխանցում է РИА Новости-ն:
Ըստ նրա՝ վերջին տարիներին Չեռնոգորիան «Ռուսաստանի կողմից շատ ճնշումների է ենթարկվել»։
«Բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր անդամակցությունը Դաշինքին ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Եթե Ռուսաստանը շահագրգռված է, որ Բալկաններում պահպանվի խաղաղություն և տիրի կայունություն, ապա վստահ եմ, որ սա համընկնում է նաև նրա շահերի հետ», - ասել է նա։