11/07/2017 19:35
Եթե հանգիստ, ապա լիարժեք, առանց սահմանափակման. Փոխնախարարը՝ ամառային հանգստի մասին
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը չի սիրում ամառը շոգի պատճառով, իսկ հանգստանալ նախընտրում է լիարժեք: Փոխնախարարը պատասխանել է Aysor.am-ի ամառային բլից հարցմանը:
- Սիրում եմ ամառը, որովհետև…
- Չեմ սիրում շոգի պատճառով:
- Եթե հանգիստ, ապա…
- Լիարժեք, առանց սահմանափակման:
- Իր, որը Ձեզ հետ բերում եք այցելած երկրից:
- Շոկոլադ:
- 3 իր, որ պարտադիր վերցնում եք հանգստի գնալուց:
- Համակարգիչ, ակնոց, կրեդիտ-քարտ:
- Բան, որ պիտի հասցնել անել ամռան ընթացքում:
- Միայն հանգստանալ:
- Գիրք, որը պիտի կարդաք այս ամառ:
- Գիտական միստիկա, որը առաջինը հանդիպեց:
- Ձեր երազանքների երկիրը:
- Բարեկեցիկ Հայաստան:
- Սուրճ Փարիզո՞ւմ, թե՞ թեյ Անգլիայում:
- Լավ սուրճ` ցանկացած երկրում:
- Մեգապոլի՞ս, թե՞ ծովափ:
- Քաղաքակրթություն:
- Արցա՞խ, թե՞ Եվրոպա:
- Արցախամետ Եվրոպա:
-«Մոխիտո՞», թե՞ «Արյունոտ Մերի»:
- Թան վարունգով, սամիթով և սխտորով: