Երկար էր, կարգին ձանձրալի ու անհետաքրքիր. Ռուբեն Բաբայանը՝ «Ոսկե ծիրանից» դուրս մնացած «Լսիր ինձ» ֆիլմի մասին

14/07/2017 18:21

Երկար էր, կարգին ձանձրալի ու անհետաքրքիր. Ռուբեն Բաբայանը՝ «Ոսկե ծիրանից» դուրս մնացած «Լսիր ինձ» ֆիլմի մասին


Հուլիսի 9-ին Երևանում մեկնարկած «Ոսկե ծիրան 2017» միջազգային կինոփառատոնում ընդգրկված երկու ֆիլմ՝ «Ծիրանի այգին» (գեղարվեստական) և «Լսիր ինձ» (վավերագրական), որոնք ԼԳԲՏ թեմայով էին, հանրության պահանջով և Կինեմատոգրաֆիստների միության որոշմամբ փառատոնի ֆիլմացանկից հանվեցին:

Սակայն երեկ՝ հուլիսի 13-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ կինոռեժիսոր Գագիկ Ղազարէի «Լսիր ինձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որից հետո հրավիրված մասնագետների միջոցով քննարկում ծավալվեց: Հրավիրվածների մեջ էր նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

«Քանի որ ժամանակի խնդիր ունեի, քննարկմանը չեմ մասնակցել, բայց ֆիլմի մասին իմ կարծիքը հայտնել եմ իրենց, կասեմ և Ձեզ… «Երկու բան սահման չունի՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը». սա ժամանակին Ալբերտ Էյնշտեյնն է ասել, ընդ որում, մեկտեղ նշել, որ տիեզերքի առումով կասկածներ ունի… Գիտեք, իրականում այս ֆիլմի գովազդն արել են այն մարդիկ, ովքեր աղմուկ են բարձրացրել ու արգելել դրա ցուցադրումը: Անձամբ ես, չէի պատրաստվում այն նայել, բայց քանի որ նման աղմուկ էր բարձրացել, հետաքրքրվեցի ու հրավերն ընդունեցի», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ռ. Բաբայանը:

Ռեժիսորը թույլ որակեց ֆիլմի և՛ ռեժիսուրան, և՛ վավերագրական սցենարը: Մեկտեղ նկատեց՝ միանշանակ, այն բոլորովին էլ համասեռամոլության քարոզչություն չէ, ու նաև՝ իր առջև դրված խնդրին չէր ծառայում:

«Բացարձակապես տպավորված չեմ այս ֆիլմով, ըստ իս, կոնցեպտը սխալ էր վերցված: Եթե դրված էր որոշակի խնդիր՝ ներկայացնել այդ մարդկանց էությունն ու հոգսերը, ապա բավական պրիմիտիվ լուծում էին գտել: Նույնասեռականը կարող է լինել և՛ ազգայնական, պահպանողական, և՛ Հանրապետական ու ՀՀՇ-ական… Երկար էր՝ 1 ժամ 15 րոպե, կարգին ձանձրալի ու անհետաքրքիր: Հեռուստատեսությունում մի այսպիսի հասկացություն կա՝ «խոսող գլուխներ», այդ սկզբունքով էլ սա էին նկարել: Այս ֆիլմը որևէ խնդիր չի բարձրացնում կամ լուծում: Եթե այն անվանել են «Լսիր ինձ», ապա պետք էր այնպես կառուցել, որ այն լսելի դառնար հանրության համար», - նկատեց նա:

ՀՀ վաստակավոր արտիստն ընդգծեց՝ հավանաբար ինչ-որ գրանտ են ստացել և ծրագիր են իրականացնում, բայց կարելի էր առավել որակյալ ու խնդիր բարձրացնող աշխատանք կատարել:

Ոմանք սխալ էին համարում Տիկնիկային թատրոնի ղեկավարի՝ ԼԳՏԲ թեմայով ֆիլմի դիտմանը մասնակցելը՝ որպես պատճառաբանություն նշելով այն փաստը, որ նա անմիջական առնչություն ունի անչափահասների մշակութային դաստիրակության հետ:

«Եթե ես ավելի շատ եմ շփվում երեխաների հետ, ուրեմն չպե՞տք է ֆիլմ նայեմ: Շատ ու շատ ֆիլմեր կարելի է նայել այնպիսի վայրերում, որ մեր հանրությունը նույնիսկ չիմանա, ինչն էլ և շատերն անում են: Բայց ես հակված չեմ որևէ թաքուն բան անել, հատկապես, որ սրա մեջ որևէ հանցանք չեմ տեսնում: Ես ազատ քաղաքացի եմ և հուսով եմ՝ ապրում եմ ազատ երկրում ու կարող եմ ազատ արտահայտել իմ դիրքորոշումը: Վախենալու բացարձակ ոչինչ չունեմ. ունեմ 3 երեխա, շատ եմ սիրում գեղեցիկ կանանց ու համարում եմ՝ հայ կանայք աշխարհի ամենագեղեցիկն են: Որևէ մեկն իրավունք չունի իմ բերանը փակելու կամ թույլ չտալու, որ ես որևէ բան նայեմ», - նշեց ռեժիսորը:

Ի դեպ, տարիներ առաջ Տիկնիկային թատրոնի ղեկավարը վերջին պահին հրաժարվել է թատրոնում ցուցադրել «Պարադա» ֆիլմը, որը, ըստ խոսակցությունների, համասեռամոլների մասին էր պատմում: Սակայն հետագայում ռեժիսորն իր այդ քայլի համար շատ է զղջացել:

«Դա 5-6 տարի առաջ էր: Կազմակերպում էր Եվրամիությունը, հիմնականում՝ Գերմանիայի դեսպանատունը: Ցավոք, ես այդ ժամանակ սպառնալքներից վախեցա: Ասում էին, թե քարերով թատրոնի պատուհանները կկոտրեն: Հետագայում այդ ֆիլմը տեսա, հոյակապ ֆիլմ էր: Այն բեռլինյան փառատոնում գլխավոր մրցանակ ստացավ՝ արժանանալով հանդիսատեսի համակրանքին… Երբ որևէ երևույթի մասին խոսք է գնում, չի կարելի անմիջապես մտածել, թե դա այդ երևույթի քարոզն է: Առավել ևս՝ տգիտություն է նման բան քարոզելը: Ինչքան ուզում եք նորմալ կողմնորոշում ունեցող մարդուն միասեռականություն քարոզեք, ոչինչ չի փոխվի, նա դրանից հո միասեռական չի՞ դառնալու: Սա այն հարցը չէ, որ քարոզով է լուծվում… Շատ եմ ցավում, որ այն ժամանակ փոքրոգություն ցուցաբերեցի, տեղիք տվեցի այդ սպառնալիքներին ու «Պարադան» չցուցադրեցի: Նման բան այլևս երբեք չի կրկնվի, ես ազատ մարդ եմ, ով ապրում է ազատ երկրում: Հարգում եմ ուրիշի ազատությունը, բայց թույլ չեմ տա որևէ մեկը սահմանափակի իմ ազատությունը», - հայտարարեց նա:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված որ անհետաքրքիր ու անբովանդակ ֆիլմերը տեղ են գտնում արդեն իսկ հեղինակավոր միջազգային փառատոններում, պատասխանեց.

«2008 թվականին փորձի փոխանակման նպատակով Միացյալ Նահանգներ էի մեկնել: Հավատացեք, եթե ասես, որ ցանկանում ես բեմադրել «Համլետ», քանի որ քեզ հետաքրքրում են մարդկային մի շարք խնդիրներ, որոնք այդ պիեսում են շոշափվում, ապա դրան բացարձակապես գումար չեն տրամադրի: Իսկ եթե ասես, որ այդ ներկայացումով փորձում ես լուծել թմրամոլության պրոբլեմը, որը տարածված է միայն ձեր թաղամասում, ապա լիքը փող կստանաս: Ու շատեը նման սոցիալական ծրագրերի տակ գումար են վերցնում, որպեսզի կարողանան գեղարվեստական ֆիլմ նկարել: Բայց արի ու տես, նրանց մեջ այնպիսիք էլ կան, որոնց գեղարվեստական մակարդակը չի հետաքրքրում, կամ միգուցե ի վիճակի չեն այն իրագործել: Գաղափարական պատվերով արված ֆիլմերն ինձ համար միշտ խորթ են եղել: Այս երևույթը տարածված է, սակայն, կարծում եմ, մենք չպետք է թողնենք մի ժողովրդի տպավորություն, որին պետք է շատ պարզունակ բաները պարզունակ ձևով բացատրել: Մենք ավելի հզոր ենք թե՛ մեր մտածողությամբ, թե՛ մշակույթով»:

Անկախ ամեն ինչից՝ ՀՀ վաստակավոր արտիստը դեմ է  ֆիլմերի՝ փառատոնային ֆիլմացանկից դուրս մնալուն: Դա չմտածված ու անհեռատես քայլ էր: Աղմուկ բարձրացնելն էլ ավելի նպաստեց ֆիլմերի պրոպագանդվելուն:

«Չեմ կարծում, թե այդ ֆիլմերը դիտելու համար մարդիկ դռներ կկոտրեին: Թող մի 5-10 հոգի էլ նայեր, քննարկեր: Ես բացասական եմ վերաբերում ցանկացած գրաքննության, նաև՝ հոմոֆոբիաներին, ազգայնականությանը, շովինիզմին ու ռասիզմին, բոլոր տեսակի խտրականություններին: Պետք է խոսել, միմյանց հասկանալ: Ի վերջո, այլասերվածություն կա ցանկացած ոլորտում, այն չի որոշվում սեռական կողմնորոշվումով: Այս ագրեսիվ մոտեցումը՝ առանց իսկ նայելու ֆիլմերը քննարկել ու քարկոծել, մեզ է հասել սովետական դարաշրջանից… Նորից վերադառնալով տվյալ ֆիլմին՝ ասեմ՝ այսքան աղմուկ բարձրացնելով՝ բոլորովին հակառակ արդյունք ունեցան՝ սկսեցին ցուցադրել տարբեր վայրերում, քննարկում կազմակերպել: Արգելքը միշտ էլ հակառակ արդյունքի է բերում: 20-ական թվականներին ԱՄՆ-ում արգելել էին ոգելից խմիչքի վաճառքը, որը հանգեցրեց ալկոհոլիզմի: Ու հիմա ամերիկացիները խմիչքի ամենամեծ սիրահարներն են», - Aysor.am-ի հետ զույցը եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան Այսօր, 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով