Երկար էր, կարգին ձանձրալի ու անհետաքրքիր. Ռուբեն Բաբայանը՝ «Ոսկե ծիրանից» դուրս մնացած «Լսիր ինձ» ֆիլմի մասին

14/07/2017 18:21

Երկար էր, կարգին ձանձրալի ու անհետաքրքիր. Ռուբեն Բաբայանը՝ «Ոսկե ծիրանից» դուրս մնացած «Լսիր ինձ» ֆիլմի մասին


Հուլիսի 9-ին Երևանում մեկնարկած «Ոսկե ծիրան 2017» միջազգային կինոփառատոնում ընդգրկված երկու ֆիլմ՝ «Ծիրանի այգին» (գեղարվեստական) և «Լսիր ինձ» (վավերագրական), որոնք ԼԳԲՏ թեմայով էին, հանրության պահանջով և Կինեմատոգրաֆիստների միության որոշմամբ փառատոնի ֆիլմացանկից հանվեցին:

Սակայն երեկ՝ հուլիսի 13-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ կինոռեժիսոր Գագիկ Ղազարէի «Լսիր ինձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որից հետո հրավիրված մասնագետների միջոցով քննարկում ծավալվեց: Հրավիրվածների մեջ էր նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

«Քանի որ ժամանակի խնդիր ունեի, քննարկմանը չեմ մասնակցել, բայց ֆիլմի մասին իմ կարծիքը հայտնել եմ իրենց, կասեմ և Ձեզ… «Երկու բան սահման չունի՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը». սա ժամանակին Ալբերտ Էյնշտեյնն է ասել, ընդ որում, մեկտեղ նշել, որ տիեզերքի առումով կասկածներ ունի… Գիտեք, իրականում այս ֆիլմի գովազդն արել են այն մարդիկ, ովքեր աղմուկ են բարձրացրել ու արգելել դրա ցուցադրումը: Անձամբ ես, չէի պատրաստվում այն նայել, բայց քանի որ նման աղմուկ էր բարձրացել, հետաքրքրվեցի ու հրավերն ընդունեցի», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ռ. Բաբայանը:

Ռեժիսորը թույլ որակեց ֆիլմի և՛ ռեժիսուրան, և՛ վավերագրական սցենարը: Մեկտեղ նկատեց՝ միանշանակ, այն բոլորովին էլ համասեռամոլության քարոզչություն չէ, ու նաև՝ իր առջև դրված խնդրին չէր ծառայում:

«Բացարձակապես տպավորված չեմ այս ֆիլմով, ըստ իս, կոնցեպտը սխալ էր վերցված: Եթե դրված էր որոշակի խնդիր՝ ներկայացնել այդ մարդկանց էությունն ու հոգսերը, ապա բավական պրիմիտիվ լուծում էին գտել: Նույնասեռականը կարող է լինել և՛ ազգայնական, պահպանողական, և՛ Հանրապետական ու ՀՀՇ-ական… Երկար էր՝ 1 ժամ 15 րոպե, կարգին ձանձրալի ու անհետաքրքիր: Հեռուստատեսությունում մի այսպիսի հասկացություն կա՝ «խոսող գլուխներ», այդ սկզբունքով էլ սա էին նկարել: Այս ֆիլմը որևէ խնդիր չի բարձրացնում կամ լուծում: Եթե այն անվանել են «Լսիր ինձ», ապա պետք էր այնպես կառուցել, որ այն լսելի դառնար հանրության համար», - նկատեց նա:

ՀՀ վաստակավոր արտիստն ընդգծեց՝ հավանաբար ինչ-որ գրանտ են ստացել և ծրագիր են իրականացնում, բայց կարելի էր առավել որակյալ ու խնդիր բարձրացնող աշխատանք կատարել:

Ոմանք սխալ էին համարում Տիկնիկային թատրոնի ղեկավարի՝ ԼԳՏԲ թեմայով ֆիլմի դիտմանը մասնակցելը՝ որպես պատճառաբանություն նշելով այն փաստը, որ նա անմիջական առնչություն ունի անչափահասների մշակութային դաստիրակության հետ:

«Եթե ես ավելի շատ եմ շփվում երեխաների հետ, ուրեմն չպե՞տք է ֆիլմ նայեմ: Շատ ու շատ ֆիլմեր կարելի է նայել այնպիսի վայրերում, որ մեր հանրությունը նույնիսկ չիմանա, ինչն էլ և շատերն անում են: Բայց ես հակված չեմ որևէ թաքուն բան անել, հատկապես, որ սրա մեջ որևէ հանցանք չեմ տեսնում: Ես ազատ քաղաքացի եմ և հուսով եմ՝ ապրում եմ ազատ երկրում ու կարող եմ ազատ արտահայտել իմ դիրքորոշումը: Վախենալու բացարձակ ոչինչ չունեմ. ունեմ 3 երեխա, շատ եմ սիրում գեղեցիկ կանանց ու համարում եմ՝ հայ կանայք աշխարհի ամենագեղեցիկն են: Որևէ մեկն իրավունք չունի իմ բերանը փակելու կամ թույլ չտալու, որ ես որևէ բան նայեմ», - նշեց ռեժիսորը:

Ի դեպ, տարիներ առաջ Տիկնիկային թատրոնի ղեկավարը վերջին պահին հրաժարվել է թատրոնում ցուցադրել «Պարադա» ֆիլմը, որը, ըստ խոսակցությունների, համասեռամոլների մասին էր պատմում: Սակայն հետագայում ռեժիսորն իր այդ քայլի համար շատ է զղջացել:

«Դա 5-6 տարի առաջ էր: Կազմակերպում էր Եվրամիությունը, հիմնականում՝ Գերմանիայի դեսպանատունը: Ցավոք, ես այդ ժամանակ սպառնալքներից վախեցա: Ասում էին, թե քարերով թատրոնի պատուհանները կկոտրեն: Հետագայում այդ ֆիլմը տեսա, հոյակապ ֆիլմ էր: Այն բեռլինյան փառատոնում գլխավոր մրցանակ ստացավ՝ արժանանալով հանդիսատեսի համակրանքին… Երբ որևէ երևույթի մասին խոսք է գնում, չի կարելի անմիջապես մտածել, թե դա այդ երևույթի քարոզն է: Առավել ևս՝ տգիտություն է նման բան քարոզելը: Ինչքան ուզում եք նորմալ կողմնորոշում ունեցող մարդուն միասեռականություն քարոզեք, ոչինչ չի փոխվի, նա դրանից հո միասեռական չի՞ դառնալու: Սա այն հարցը չէ, որ քարոզով է լուծվում… Շատ եմ ցավում, որ այն ժամանակ փոքրոգություն ցուցաբերեցի, տեղիք տվեցի այդ սպառնալիքներին ու «Պարադան» չցուցադրեցի: Նման բան այլևս երբեք չի կրկնվի, ես ազատ մարդ եմ, ով ապրում է ազատ երկրում: Հարգում եմ ուրիշի ազատությունը, բայց թույլ չեմ տա որևէ մեկը սահմանափակի իմ ազատությունը», - հայտարարեց նա:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված որ անհետաքրքիր ու անբովանդակ ֆիլմերը տեղ են գտնում արդեն իսկ հեղինակավոր միջազգային փառատոններում, պատասխանեց.

«2008 թվականին փորձի փոխանակման նպատակով Միացյալ Նահանգներ էի մեկնել: Հավատացեք, եթե ասես, որ ցանկանում ես բեմադրել «Համլետ», քանի որ քեզ հետաքրքրում են մարդկային մի շարք խնդիրներ, որոնք այդ պիեսում են շոշափվում, ապա դրան բացարձակապես գումար չեն տրամադրի: Իսկ եթե ասես, որ այդ ներկայացումով փորձում ես լուծել թմրամոլության պրոբլեմը, որը տարածված է միայն ձեր թաղամասում, ապա լիքը փող կստանաս: Ու շատեը նման սոցիալական ծրագրերի տակ գումար են վերցնում, որպեսզի կարողանան գեղարվեստական ֆիլմ նկարել: Բայց արի ու տես, նրանց մեջ այնպիսիք էլ կան, որոնց գեղարվեստական մակարդակը չի հետաքրքրում, կամ միգուցե ի վիճակի չեն այն իրագործել: Գաղափարական պատվերով արված ֆիլմերն ինձ համար միշտ խորթ են եղել: Այս երևույթը տարածված է, սակայն, կարծում եմ, մենք չպետք է թողնենք մի ժողովրդի տպավորություն, որին պետք է շատ պարզունակ բաները պարզունակ ձևով բացատրել: Մենք ավելի հզոր ենք թե՛ մեր մտածողությամբ, թե՛ մշակույթով»:

Անկախ ամեն ինչից՝ ՀՀ վաստակավոր արտիստը դեմ է  ֆիլմերի՝ փառատոնային ֆիլմացանկից դուրս մնալուն: Դա չմտածված ու անհեռատես քայլ էր: Աղմուկ բարձրացնելն էլ ավելի նպաստեց ֆիլմերի պրոպագանդվելուն:

«Չեմ կարծում, թե այդ ֆիլմերը դիտելու համար մարդիկ դռներ կկոտրեին: Թող մի 5-10 հոգի էլ նայեր, քննարկեր: Ես բացասական եմ վերաբերում ցանկացած գրաքննության, նաև՝ հոմոֆոբիաներին, ազգայնականությանը, շովինիզմին ու ռասիզմին, բոլոր տեսակի խտրականություններին: Պետք է խոսել, միմյանց հասկանալ: Ի վերջո, այլասերվածություն կա ցանկացած ոլորտում, այն չի որոշվում սեռական կողմնորոշվումով: Այս ագրեսիվ մոտեցումը՝ առանց իսկ նայելու ֆիլմերը քննարկել ու քարկոծել, մեզ է հասել սովետական դարաշրջանից… Նորից վերադառնալով տվյալ ֆիլմին՝ ասեմ՝ այսքան աղմուկ բարձրացնելով՝ բոլորովին հակառակ արդյունք ունեցան՝ սկսեցին ցուցադրել տարբեր վայրերում, քննարկում կազմակերպել: Արգելքը միշտ էլ հակառակ արդյունքի է բերում: 20-ական թվականներին ԱՄՆ-ում արգելել էին ոգելից խմիչքի վաճառքը, որը հանգեցրեց ալկոհոլիզմի: Ու հիմա ամերիկացիները խմիչքի ամենամեծ սիրահարներն են», - Aysor.am-ի հետ զույցը եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:37 ԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ լիագումար նիստերին մասնակցելն է. Վարդանյանը՝ Տավուշ չգնալու մասին Այսօր, 11:34 Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Այսօր, 11:31 Պետական ինստիտուտները և ՔՊ-ն կանգնած են սահմանամերձ բնակիչների կողքին. խնդիրները միասին ենք լուծելու. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 11:22 Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն դոլար է տրամադրել Հայաստանին Այսօր, 11:16 Օդից վերցրած պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. Հովհաննիսյանը՝ Բագրատ Սրբազանի՝ շատ ՔՊ-ականներ ցանկանում են միանալ շարժմանը հայտարարության մասին Այսօր, 11:14 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ. Սարգսյան Այսօր, 11:12 YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Այսօր, 11:09 Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել Այսօր, 11:07 Այսօր ռադիոյի միջազգային օրն է Այսօր, 10:59 Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ Այսօր, 10:51 Գոյապահպանության փուլերում «միակ սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, որ չի կազմաքանդվում ամբողջությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է․ Սիմոնյան Այսօր, 10:46 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Այսօր, 10:44 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքին Այսօր, 10:34 Խոշոր հրդեհ՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին Այսօր, 10:26 Փողոցային առևտուրն արգելված է. ստուգայց` Նոր Նորքում Այսօր, 10:14 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Այսօր, 10:11 Հրդեհ՝ Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում Այսօր, 10:03 Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել Այսօր, 10:01 Գետափնյա գյուղի մոտի կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել Այսօր, 09:57 Պետքարտուղարությունը չի մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի այցն օկուպացված Արցախ Այսօր, 09:53 ԱՄՆ-ն Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա․ Միլլեր Այսօր, 09:50 «Հրապարակ». Հանձնախմբի անդամների միջև աշխատանքի բաժանում է կատարվել Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, թե՞ այլ խորքային պատճառներ կան Այսօր, 09:47 «Հրապարակ». Իշխանականներին զգուշացվել է այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբում է. գերիները չեն վերադարձվել Այսօր, 09:43 «Փաստ». ԿԳՄՍՆ-ն շրջաբերական է ուղարկել՝ կանխել աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին Այսօր, 09:38 «Հրապարակ». Ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի Այսօր, 09:36 «Փաստ». Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից Այսօր, 09:35 «Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում Այսօր, 09:30 «Հրապարակ». Ծառայել իր զեմլյակի՞ն, թե՞ ժողովրդի կողմն անցնել․ Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու Այսօր, 09:16 ՊՆ-ն արձագանքել է տեղեկությանը, թե «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» 06/05/2024 22:44 Ավշագեղձերի այտուցվածություն. Պատճառները 06/05/2024 22:30 Մայիսի 9-ին Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում 06/05/2024 22:19 Մայիսի 4-5-ին Արագածոտնի և Կոտայքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում դիտված կարկուտը էապես վնասել է մշակաբույսերը 06/05/2024 22:00 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ 06/05/2024 21:39 Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 06/05/2024 21:16 Զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա, չենք էլ պատրաստվում․ Լեհաստանի ՊՆ 06/05/2024 20:59 Ինչ անել, եթե վնասվել է ականջի թմբկաթաղանթը 06/05/2024 20:43 Շարժումը մերժում է ցանկացած բռնություն․ Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի և հատուկ ներդրված մարդիկ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» 06/05/2024 20:33 ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Կանադայի դեսպաններին հայտարարություն է փոխանցվել՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին քաղաքական հետապնդման ենթարկելու վերաբերյալ 06/05/2024 20:20 «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Ռուբեն Մխիթարյանը ներկայացրեց պայքարի երգը 06/05/2024 20:07 ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․am 06/05/2024 19:50 ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մայիսի 10-ին 06/05/2024 19:34 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 06/05/2024 19:15 «Որ իմ երեխան ու ձեր երեխան իր հայրենիքում իր օրորոցը անվտանգ պայմաններում դնելու տեղ ունենա»․ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին 06/05/2024 18:59 «Դեմ ենք նոր երկաթե վարագույրին»․ Սլովակիան ներկայացված կլինի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը 06/05/2024 18:47 «Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասին 06/05/2024 18:34 «Շատ հարցեր են կուտակվել»․ ՌԴ նախագահի օգնականը հայտնել է՝ Պուտինը մայիսի 8-ին կհանդիպի Փաշինյանի հետ 06/05/2024 18:22 Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին 06/05/2024 18:11 Նոր սյուներ են տեղադրել 06/05/2024 18:02 Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան 06/05/2024 17:48 Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» 06/05/2024 17:38 4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան 06/05/2024 17:27 Չնայած ոստիկանների ստեղծած խոչընդոտներին, առաջ ենք շարժվում՝ ճշմարտության համար (Տեսանյութ) 06/05/2024 17:22 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք են անցկացնելու Գեղարքունիքի Կարմիրգյուղ բնակավայրում 06/05/2024 17:10 Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի քայլերը խաղաղության ուղղությամբ․ Սիյարտո 06/05/2024 17:00 Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան 06/05/2024 16:50 «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին 06/05/2024 16:43 Բուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ․Հունգարիայի արտգործնախարար 06/05/2024 16:37 Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով 06/05/2024 16:31 Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ 06/05/2024 16:11 Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան 06/05/2024 15:54 Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները 06/05/2024 15:47 Պետք է կտրել այն լեզուն, որն ասում է՝ Արցախն «Ադրբեջան է». ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստան աշխարհը. Դադիվանքի վանահայր (Տեսանյութ) 06/05/2024 15:41 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 06/05/2024 15:39 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանին 06/05/2024 15:37 Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից. Դավիթ Ամալյան (Տեսանյութ) 06/05/2024 15:34 Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի 06/05/2024 15:26 Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում 06/05/2024 15:12 Աստված օգնական, Սրբազա՛ն. երթի մասնակիցներին միացավ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը (Տեսանյութ) 06/05/2024 15:04 Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի 06/05/2024 14:56 Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին 06/05/2024 14:48 Բազմաթիվ պրոֆեսիոնալ սակրավորներ հրաժարվում են ականազերծման աշխատանքներին մասնակցել, դիմումներ են գրել ու դուրս են գալիս (Տեսանյութ) 06/05/2024 14:37 Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 06/05/2024 14:29 Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ «Հետք» 06/05/2024 14:24 Հայ փորձագետները Գերմանիայում հանդիպել են ադրբեջանցի փորձագետներին 06/05/2024 14:20 Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր․ կա վիրավոր 06/05/2024 14:17 Հալաբյան փողոցում մեքենան բախվել է սյանը 06/05/2024 14:11 Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել 06/05/2024 14:05 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. Փաստաբաններ 06/05/2024 13:52 «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 06/05/2024 13:51 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան 06/05/2024 13:49 Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան ու տվել խիստ հանձնարարականներ 06/05/2024 13:46 Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է 06/05/2024 13:44 Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել 06/05/2024 13:36 Պարզվում է՝ սփյուռքում էլ եմ եղել ռուսական ագենտ, փաստորեն, Կրեմլից բացի, մեկ-մեկ արքայական պալատն էլ է ֆինանսավորել՝ Եղիասբեթ 2-րդի շքանշան են տվել․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 06/05/2024 13:28 Դուք կարաք մանդատ դնե՞ք. իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) 06/05/2024 13:24 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի 06/05/2024 13:15 Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ ոչ․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 06/05/2024 13:11 ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննարկմանը 06/05/2024 13:09 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ 06/05/2024 13:03 Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում 06/05/2024 12:52 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (Լուսանկարներ) 06/05/2024 12:50 Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (Տեսանյութ) 06/05/2024 12:45 Իրավական տեսանկյունից ամենաչոր ձևով պետք է մոտենանք, սա խաղուպար չի, չենք պատրաստվում տարիներով խաղեր խաղալ. Ավինյան 06/05/2024 12:42 Քայլերթը մեր ակնկալիքները գերազանցել է. օր օրի շարժման նկատմամբ վստահությունն աճում է. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) 06/05/2024 12:38 Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 7-ին և 8-ին գազամատակարարման անջատումներ կլինեն 06/05/2024 12:32 Սա կուռքերի շարժում չի. ոչ մի ատելություն, թշնամանք, ոչինչ չկա և չի կարող լինել. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 06/05/2024 12:29 Ես վստահ եմ՝ Հայաստանի ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, կրոնապետության գնալ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը