14/07/2017 15:00
Մեկնել հանգստի և այցելել Արցախ. փոխնախարարն՝ ամառային ծրագրերի մասին
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը նախընտրում է ծովափնյա հանգիստը, մինչդեռ այս տարի ամառային արձակուրդներին նախատեսում է մեկնել Արցախ: Այս անգամ Aysor.am-ի ամառային հանգստի մասին բլից հարցերին պատասխանել է Տիգրան Սահակյանը:
- Շարունակեք միտքը՝ սիրում եմ ամառը, որովհետև…
- Որովհետև հրաշք է։
- Եթե հանգիստ, ապա…
- Ծովափնյա գողտրիկ վայրում։
- Իր, որը Ձեզ հետ բերում եք այցելած երկրից:
- Տվյալ երկիրը խորհրդանշող հուշանվեր։
- 3 իր, որ պարտադիր վերցնում եք հանգստի գնալիս:
- Բջջային հեռախոս, բանկային քարտ, բարսետկա։
- Նշեք 3 բան, որ պիտի հասցնել անել ամռան ընթացքում:
- Մեկնել հանգստի, այցելել Արցախ, երեխաներին նախապատրաստել դասերի։
- Գիրք, որը պիտի կարդաք այս ամառ:
- Էմիլա և Էդուարդ Տոպոլ «Ռուսական յոթնյակը»։
- Ձեր երազանքների երկիրը:
- Ծովից ծով Հայաստան։
- Սուրճ Փարիզո՞ւմ, թե՞ թեյ Անգլիայում:
- Սուրճ Փարիզում։
- Մեգապոլի՞ս, թե՞ ծովափ:
- Ծովափ։
- Արցա՞խ, թե՞ Եվրոպա:
- Եվրոպա։
- Մոխիտո՞, թե՞ Արյունոտ Մերի:
- Մոխիտո։
- Դոնալդ Թրամփն ասում է. «Եթե սիրում ես աշխատանքդ, ապա արձակուրդի կարիք չունես», համաձա՞յն եք:
- Շատ բնական միտք է, սակայն մարդը ֆիզիոլոգիական էակ է և որոշակի ժամանակով հանգիստն անհրաժեշտ է սիրված աշխատանքը նոր եռանդով սկսելու համար: