Դեդն ասել է, որ պատրաստվում են երկրում հեղափոխություն անել. Որդու ցուցմունքը հոր դեմ

14/07/2017 10:35

Դեդն ասել է, որ պատրաստվում են երկրում հեղափոխություն անել. Որդու ցուցմունքը հոր դեմ


«Սասնա ծռեր» խմբում բացի Մանուկյաններից, հայր ու որդի են նաև Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանն ու Կարեն Հակոբյանը։ Դեդը արցախյան պատերազմի մասնակից է, Արցախի Աղավնո գյուղի գյուղապետն է եղել, ապրել Քաշաթաղում, պարբերաբար եղել նաև Երևանում։ Նրանք երկուսն էլ եղել են ՊՊԾ գունդը նախորդ տարի ամռանը գրաված «Սասնա ծռեր» խմբում։ Մարտիրոս Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն որդին՝ Կարեն Հակոբյանը, տվել է ցուցմունք և դրա մի մասը նաև՝ հոր դեմ։

Նա, մասնավորապես, պատմել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայրը Քաշաթաղի բնակիչների հետ կամավոր մեկնել է առաջնագիծ: Ինքն էլ ցանկություն է ունեցել մեկնել սահման և գնացել է նախ Երկրապահ կամավորների միության՝ Երևանում գտնվող կենտրոնական գրասենյակ, գրանցվել։

Երբ ապրիլի 20-ից հետո հայրը վերադարձել է Երևան, հանդիպել են հայր ու որդի, Դեդը բարկացել է որդու վրա, թե ինչո՞ւ է գնացել և դիմել ԵԿՄ-ին՝ առաջնագիծ մեկնելու համար։

«Ասել է, որ ջոկատ են կազմել և անհրաժեշտության դեպքում ինքը կգնա նրանց հետ: Հայտնել է նաև, որ ջոկատի հրամանատարը Ժիրայր Սեֆիլյանն է, իսկ ջոկատի կազմում են ինքը, Պավլիկ Մանուկյանը և այլոք», - ցուցմունքում նշել է Կարեն Հակոբյանը: Բացի այդ, հայրը որդուն խնդրել է հայրենասեր ծանոթների հորդորի, որ միանան իրենց։

Հաջորդ անգամ Դեդի՝ Երևան այցի ժամանակ հայր ու որդի հանդիպել են «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հետնամասում և այդ ժամանակ էլ տեղեկացել է, որ Ժիրայր Սեֆիլյանին կալանավորել են: «Խոսակցության ընթացքում ասել է, որ երկրում փոխելու բաներ կան և որ պատրաստվում են երկրում հեղափոխություն անել, Սեֆիլյանին կալանավորելը որևէ նշանակություն չպետք է ունենա, շարունակելու են նրա կիսատ թողած գործը», - ցուցմունքում ասել է Կարենը:

Նրա ցուցմունքով, հայրը ներկայացրել է, որ Ժիրայրի կալանավորումից հետո Վարուժան Ավետիսյանը պետք է կառավարի հեղափոխություն կատարողների ջոկատը։ Ստեղված ջոկատներում ընդգրկված են բազմաթիվ մարդիկ, ազատամարտիկներ, որոնց թվում են նաև Պավլիկ Մանուկյանը, ՎարուԺան Ավետիսյանը և ուրիշներ:

Խոսակցության ընթացքում հայրն ասել է, որ հնարավոր է Կարենին նույնպես ընդգրկեն այդ ջոկատներում և հետաքրքրվել է, թե կան արդյոք հավատարիմ մարդիկ, ովքեր ցանկություն կունենան մասնակցել հեղափոխությանը, ինչին Կարենը դրական պատասխան է տվել:

2016-ի մայիսին հայրը չի մասնակցել նույնիսկ նրա մոր՝ իր տատիկի հուղարկավորությանը և հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ լուրջ գործեր ունի ու խնդրել, որ ինքը կազմակերպի արարողությունները։

Հոր և որդու հաջորդ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 20-ին, ՊՊԾ գնդի գրավումից գրեթե մեկ ամիս առաջ, Դեդը որդուն ասել է, որ  «գործերն առաջ են գնում, ամեն ինչ նորմալ է և լավ է լինելու»: Նաև ասել է, որ ունեն ֆինանսավորողներ և դրսից օգնող ուժեր, սակայն մանրամասներ չի հայտնել: Դրանից հետո, արդեն ՊՊԾ գնդի գրավումից մեկ օր առաջ է հայրը զանգել Կարենին ու ժամադրել Մասիվում՝ հոր ընկերներից մեկի տանը։

Կարենն իրենց ծրագրերի մասին կիսվել է ընկերոջ հետ, ասել, որ երկրում հեղափոխություն են անելու ու ինքը միանալու է նրանց։ Ընկերը՝ Վահեն, որը նույնպես այս գործով մեղադրյալ է, թերահավատ է եղել, որ կհասնեն այդ նպատակին, սակայն համաձայնել է ինքը ևս միանալ խմբին ու այդպես երկու ընկերով գնացել են հոր ժամադրած վայրը՝ Մասիվ։ Այստեղ քննարկվել են անելիքները։

Կարենը պատմել է, որ այդ գիշեր Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ նստել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեծ մեքենա, որտեղ եղել է մոտ տասը քաղաքացի՝ հատակին նստած, քանի որ մեքենայի մեջ նստատեղեր չեն եղել։ Մեքենայի մեջ նստածներից միայն մեկին է Կարենը ճանաչել, որը եղել է Գևորկ Իրիցյանը, որը նույնպես այս գործով մեղադրյալ է։

Մի քանի ժամ քաղաքում շրջելուց հետո ուշ գիշերին մեքենան կանգնել է Սևանի փողոցում և իջնելուց հետո տեսել է «ԿռԱԶ» մակնիշի մեքենան, որով մուտք են գործել ՊՊԾ գունդ։

«Դրսում հավաքված են եղել մեծ թվով անձինք, ովքեր պետք է մասնակցեին հեղափոխությանը», - ասել է Կարեն Հակոբյանը և նկատել, որ նրանցից հիշել է Պավլիկ Մանուկյանին, Հովհաննես Վարդանյանին: Ցուցմունքում Կարեն Հակոբյանը նաև նկատել է, որ պատահաբար դիպել է Գևորկ Իրիցյանի բռնած պարկին և զգացել, որ դրա մեջ զենքեր են լցված։ Դրանցից ավտոմեքենայում եղել են երկուսը, նշել է Կարենը։

Այնուհետև, Կարենի ցուցմունքով, անցել են գործի, լսել է ուժգին ձայներ, բղավոցներ, մեկը բացել է իրենց մեքենայի դուռը ու ասել՝ «հելե՛ք, շու՛տ արեք»: Նույն պահին մյուսների հետ վազքով դուրս են եկել մեքենայից և դրսում լսել է կրակոցների ձայներ: Այդ պահին Վահեի հետ գտնվել են ՊՊԾ գնդի դիմացի հատվածում:

Ասել է, որ լսել է բղավոցներ՝ «կանգնի՛, չե՛մ սպանելու»: Մեքենայից իջնելու պահին Կարենն ասել է, թե նկատել է, որ պարկերը դատարկ են, ինչից հասկացել է, որ մինչև իջնելը զենքերը մեքենայում բաժանվել են, սակայն մութ լինելու պատճառով չի տեսել բաժանման գործը։ Իրեն զենք չեն տվել:

Այնուհետև Կարենը ցուցմունքում ներկայացրել է, թե ով ինչ է արել. Պավլիկ Մանուկյանը, Էդվարդ Գրիգորյանը, Արմեն Լամբարյանը և հայրը՝ Մարտիրոս Հակոբյանը, կրել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ: Տեսել է նաև, որ «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենան, գնդի դարպասներին հարվածելով, դրանք կոտրելով՝ կիսով չափ մտել է գնդի տարածք: Մի քանի րոպե հետո «ԿռԱԶ» մեքենայի և դարպասների արանքով Վահեի հետ մտել է ներս, որտեղ նկատել է թևից վիրավոր մի ոստիկանի:

Կարենի պատմելով՝ ոստիկանն ասել է՝ «... արա, էս ի՞նչ արիք, սկոռի կանչեք, թող գան, գոնե ինձ տանեն, լավ չեմ», ինչին Վարուժան Ավետիսյանը պատասխանել է, «...սպասի, բանակցություններ են ընթանում»: Հսկիչ անցագրային կետում արդեն, Կարենի պատմելով, կատարել է Մխիթար Ավետիսյանի հանձնարարությունը՝ պարանով կապել է այնտեղ գտնված ոստիկանների թևերը։ Որոշ ժամանակ անց կատարել է արդեն հոր հանձնարարությունը՝ արձակել է նրանց թևերը։

Պատմել է նաև, որ երբ վիրավոր ոստիկանի մոտ են գտնվել էդվարդ Գրիգորյանը և Արմեն Բիլյանը, ոստիկանը, նայելով Բիլյանի ուղղությամբ, հարցրել է. «Խի, ախպեր, ի՞նչ էի արել, որ կրակեցիր», Արմեն Բիլյանը պատասխանել է. «Քեզ ասի՝ կայնի՛, չե՛նք սպանելու, գոնե բախտդ բերելա, որ ձեռքից ես վիրավորվել», ապա ավելացրել է. «ձեռքից վիրավորվելով՝ դեռ ոչ ոք չի մեռել»:

Կարենն ասել է, որ իրեն ու իր ընկերոջը՝ Վահեին էլ են «Բռոնիժիլետ» տվել, որ հագնեն ու բացի այդ, տեսել է՝ ինչպես են Էդվարդ Գրիգորյանը, Թորոս Թորոսյանը, Վարդան Գերավետյանը և Արամ Հակոբյանը «պլաշ-պալատկային» նմանվող իրերով զենքեր բերել և դրել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ:

Զենքերը մեքենայում տեղավորելուց հետո, Կարենի ասելով, մոտեցել է Արմեն Բիլյանը և ասել՝ «ժողովո՛ւրդ, մեքենայից զենքերը վերցրե՛ք, խփե՛ք վրեքներդ և ինչքա՛ն կարաք, ջեբներդ պատրոն լցրե՛ք»: Այդ հրահանգից հետո ինքն ու Վահեն ատրճանակներ են վերցրել։

Կարեն Հակոբյանն ու իր ընկերը ՊՊԾ գնդում երկար չեն մնացել. Կարենը ցուցմունքում հիշում է նաև Օսիպյանի՝ պատանդ վերցնելու դրվագը ու էլ ոչ մի բան, քանի որ ինքն ու ընկերը որոշում են փախչել ՊՊԾ գնդից։ Երկար ուսումնասիրել են և նկատել, որ գնդի ավտոպարկի տանիքում կա բաց հատված ու հանելով իրենց հագի «բռոնեժիլետները», գետնին գցելով ինքնաձիգը՝ պարիսպն անցել են ու փախչել։

Կարենն ասել է նաև, որ իր մոտի ատրճանակները գցել է խոտածածկ տարածքում, իսկ ատրճանակի փամփուշտատուփերը դրել է ճանապարհին հանդիպած սեփական տներից մեկի մոտ, քարի արանքում:

Նկատենք, որ Կարեն Հակոբյանն այժմ ազատության մեջ է։ Նա անազատության մեջ է եղել միայն ձերբակալման օրերին ու նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվել։


Առաջին մաս

Երկրորդ մաս

Երրորդ մաս

Չորրորդ մաս

Հինգերորդ մաս

Վերցերորդ մաս

Յոթերորդ մաս

 

Շարունակելի...
 

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են Այսօր, 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան Այսօր, 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) Այսօր, 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան Այսօր, 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել Այսօր, 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին Այսօր, 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել Այսօր, 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել Այսօր, 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը Այսօր, 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) Այսօր, 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին Այսօր, 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության Այսօր, 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան Այսօր, 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) Այսօր, 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան Այսօր, 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը Այսօր, 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան Այսօր, 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում Այսօր, 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» Այսօր, 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) Այսօր, 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան Այսօր, 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն Այսօր, 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ Այսօր, 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» Այսօր, 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը Այսօր, 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով Այսօր, 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ Այսօր, 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Այսօր, 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին Այսօր, 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ Այսօր, 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) Այսօր, 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել Այսօր, 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ Այսօր, 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) Այսօր, 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել Այսօր, 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները Այսօր, 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան Այսօր, 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում Այսօր, 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին Այսօր, 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին Այսօր, 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան Այսօր, 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները Այսօր, 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան Այսօր, 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք Այսօր, 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս Այսօր, 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան Այսօր, 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը Այսօր, 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Այսօր, 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) Այսօր, 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո Այսօր, 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Այսօր, 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին Այսօր, 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) Այսօր, 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան Այսօր, 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել Այսօր, 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը Այսօր, 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից Այսօր, 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել Այսօր, 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից Այսօր, 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին Այսօր, 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում Այսօր, 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան Այսօր, 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին Այսօր, 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից Այսօր, 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Տվյալ բաժնի վերջին նյութերը