15/07/2017 11:10
«Թռչունը թռավ». Սևան Նիշանյանը փախուստի է դիմել թուրքական բանտից
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, որը 2014 թվականից բանտում էր և դատապարտված 17 տարվա ազատազրկման, բանտից փախուստի է դիմել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ թուրքական լրատվամիջոցների, Նիշանյանը հուլիսի 14-ի առավոտյան թույլտվությամբ դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և երեկոյան այդպես էլ հետ չի վերադարձել:
Ուշագրավ է, որ նրա թվիթերյան ու ֆեյսբուքյան էջում հայտնվել է գրառում, որտեղ ասվում է. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»:
Կատարվածի առնչությամբ գրառում է կատարել հայտնի թուրք մտավորական, Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատմաբան Թաներ Աքչամը, որը նշել է, որ իր կարծիքով Նիշանյանը Թուրքիայի ամենամեծ մտավորականներից է: «Սևան Նիշանյանը փախուստի է դիմել` ասելով` «թռչունը թռավ»: Բոլոր թռչունների համար ազատ աշխարհի ակնկալիքով…»,- նշել է նա:
Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը: