19/07/2017 10:46
Հանգստի մեկնելիս ինձ հետ պարտադիր հայկական կոնյակ եմ տանում. Նելսոն Զուլոյան
Aysor.am-ի ամառային բլից հարցերին պատասխանել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը: Վերջինս սիրում է ծովափնյա հանգիստը, ամռան ընթացքում փորձում է ավարտել ընթացիկ գործերը և հանգստանալ:
- Շարունակեք միտքը՝ սիրում եմ ամառը, որովհետև…
- Որովհետև դեռևս 13 տարեկանից Եվրոպայում սովորելիս միայն ամռանն էր ինձ հնարավորություն տրվում լինել հայրենիքում։
- Եթե հանգիստ, ապա…
- Ընտանիքիս հետ՝ իմ ծննդավայրում։
- Իր, որը Ձեզ հետ բերում եք այցելած երկրից:
- Այն, ինչը կուրախացնի որդուս։
- Երեք իր, որ պարտադիր վերցնում եք հանգստի գնալիս:
- Հայկական կոնյակ, հայկական պլանշետ և հայկական բջջային հեռախոս։
- Երեք բան, որ պիտի հասցնել անել ամռան ընթացքում։
- Ավարտին հասցնել ընթացիկ գործերը, փորձել հանգստանալ և վերադառնալ ակտիվ աշխատանքի։
- Գիրք, որը պիտի կարդաք այս ամառ:
- Մարտիրոս Սարյանի ծոռնուհու՝ Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ...»:
- Ձեր երազանքների երկիրը:
- Հայաստանը մոտ ապագայում։
- Սուրճ Փարիզո՞ւմ, թե՞ թեյ Անգլիայում:
- Ուրցով թեյ Լոռիում։
- Մեգապոլի՞ս, թե՞ ծովափ
- Միանշանակ՝ ծովափ։
- Արցա՞խ, թե՞ Եվրոպա:
- Արցախ։
- Մոխիտո՞, թե՞ Արյունոտ Մերի:
- Առանձնապես կոկտեյլների սիրահար չեմ։
- Դոնալդ Թրամփն ասում է. «Եթե սիրում ես աշխատանքդ, ապա արձակուրդի կարիք չունես», ինչպե՞ս եք վերաբերում այս մտքին:
- Կարծես թե այլընտրանք չունեմ, հենց այդպես էլ ապրում եմ: