Ցուցմունք` բարեկամի, հրամանատարի դեմ. «Սասնա ծռեր»-ի հետ առնչվող մեղադրյալների ցուցմունքները

20/07/2017 11:00

Ցուցմունք` բարեկամի, հրամանատարի դեմ. «Սասնա ծռեր»-ի հետ առնչվող մեղադրյալների ցուցմունքները


Ոստիկանության Պարեկապահակետային գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներ կամ խմբին առնչվող անձինք, ովքեր նույնպես այս գործով մեղադրյալ են, տվել են ցուցմունքներ: Մինչդեռ խմբի հիմնական կորիզը՝ ՎարուԺան Ավետիսյան, Պավել Մանուկյան, Արեգ և Սերգեյ Կյուրեղյաններ, Արմեն Բիլյան, Արմեն Լամբարյան և այլք, ցուցմունքներ չեն տվել, ավելին, չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները:

Ավելի վաղ Aysor.am-ը ներկայացրել է «Սասնա ծռեր» խմբից Էդգար Սողոմոնյանի, Արթուր Մելքոնյանի, Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանի որդու՝ Կարեն Հակոբյանի, նրա ընկերոջ՝ Վահե Պետրոսյանի ցուցմունքները:

Այս գործով մեղադրյալ են նաև այնպիսի անձինք, ովքեր հանրությանը քիչ հայտնի են, բայց «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ, ըստ նախաքննության վարկածի, այս կամ այն կերպ կապ են ունեցել:

Շենք-շինություններ գրավելուն հանցակից լինելու մեղադրանքը չի ընդունել Մանվել Աթոյանը, որը «Սասնա ծռերից» Էդվարդ Գրիգորյանի մորեղբոր որդին է։ Աթոյանն իր ցուցմունքում, որը տվել է 2016 թվականի հուլիսի 22-23-ին, ասել է, որ Էդվարդ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանի կողմից ղեկավարած «Հիմնադիր խորհրդարան» շարժման մասնակիցներից է, իսկ ինքն այդ շարժման հետ որևէ առնչություն չունի:

Աթոյանն ասել է, որ իր ազգական Էդվարդ Գրիգորյանն իմացել է, որ մշտական վարձատրվող աշխատանք չունի ու դրա համար դժգոհ է իշխանություններից։ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Մանվելի դերը եղել է այն, որ Էդվարդի տված չորս հեռախոսահամարներին զանգահարի ու ասի ծածկագրված նախադասություններ. «Բարև, կողքի օբյեկտիցա, հրավիրում ենք մատաղ ուտելու» կամ «Տղերքին վեկալ, իջի քաղաք»։

Հուլիսի 17-ի առավոտյան նա այդպես էլ արել է և դրանից հետո ամեն օր հեռախոսազրույց է ունեցել Էդվարդ Գրիգորյանի հետ ու նրան ներկայացրել ՊՊԾ գնդից դուրս տիրող իրավիճակը։ Մանվելն իր ցուցմունքում ասել է, որ Էդվարդը հորդորել է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ցույցերին մասնակից անձանց հետ կարողանան ճեղքել ոստիկանական պատնեշը և հասնելով գունդ՝ միանան իրենց:

Ըստ նախաքննության, «Սասնա ծռերի» անդամների ու, մասնավորապես, Պավել Մանուկյանի դեմ ցուցմունք է տվել գործով մեղադրյալ Սերգեյ Հակոբյանը։ Նա ասել է, որ ծառայության ժամանակ Պավլիկ Մանուկյանն իր հրամանատարն է եղել: 2015 թվականին Մանուկյանի միջոցով ծանոթացել է Էդվարդ Գրիգորյանի հետ։ Ասել է նաև, որ Պավլիկն իրեն նախկինում կոչ է արել մասնակցել ցույցերին, սակայն ինքը հրաժարվել է: Հայտնել է, որ 2016 թվականի հուլիսի 17-ին ժամը 06.15-ին, իրեն զանգահարել են և ասել՝ «իջի՛, սպասում ենք», սակայն ինքը պատասխանել է, որ սխալ են զանգել: Ասել է նաև, որ Էդվարդի հետ որևէ պայմանավորվածություն չի ունեցել, և նա իրեն գաղտնաբառ չի հայտնել:

Այս գործով մեկ այլ մեղադրյալ Տարոն Լոռյանը ևս իր ցուցմունքում ասել է, որ ճանաչել է Էդվարդ Գրիգորյանին: Նա նշել է, որ ՊՊԾ գնդի գրավման օրը առավոտյան իր հեռախոսին անծանոթ հեռախոսահամարից զանգ է եկել, փորձել է պատասխանել, սակայն անջատվել է։ Ասել է, որ ինքը հետ չի զանգել։

Նույն օրն առավոտյան իր հեռախոսահամարին զանգ է ստացել նաև Առաքել Սիմոնյանը. զանգահարողն ասել է. «կողքի հարևանդ է, հրավիրում ենք խաշլամա կամ մատաղ ուտելու», ինչին պատասխանել է՝ «մերսի, անուշ լինի»: Ցուցմունքում Առաքելն ասել է, որ զանգից հետո որևէ գործողության չի դիմել։

Էդվարդ Գրիգորյանի հետ մյուս ծանոթը եղել է Աշոտ Մուրադյանը, որն իր ցուցմունքում պատմել է, թե Էդվարդի հետ ծանոթացել է երբ Ռուսաստանում էին։ Ավելին, այնտեղ աշխատել է Էդվարդի դարբնոցում։ Ճաաչել է նաև նրա բարեկամին՝ մեղադրյալ Մանվել Աթոյանին։ ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ի առավոտյան, Աթոյանի հեռախոսահամարից զանգ է եղել Մուրադյանին, և վերջինը գնացել է Խորենացի փողոց, հանդիպել Աթոյանին, բայց որոշ ժամանակ անց հեռացել այնտեղից։

Մյուս ցուցմունքը «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանի բարեկամ Սուրիկ Պետրոսյանինն է, որը նույնպես այս գործով մեղադրյալներից է։ Նա ասել է, որ հուլիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Աշոտ Պետրոսյանի հետ, որն իրեն հորդորել է հավաքագրել շուրջ 200 անձի, պատրաստել «մոլոտովյան կոկտեյլներ», դրանց գործադրմամբ ճեղքել Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գունդը շրջապատած ոստիկանների պատնեշը, մուտք գործել գնդի տարածք և միանալ իրենց:

Սակայն, Սուրիկ Պետրոսյանը իրավապահներին իր ցուցմունքում ասել է, որ ինքը Սևանից Երևան չի գնացել, ցույցերին չի մասնակցել, «մոլոտովյան կոկտեյլներ» չի պատրաստել, ցույցերին մասնակցելու կամ զինյալներին միանալու վերաբերյալ որևէ անձի որևէ պատվեր չի կատարել: Իսկ ինչ վերաբերում է Աշոտ Պետրոսյանի հետ հեռախոսազրույցին, ապա Սուրիկ Պետրոսյանն ասել է, որ Աշոտին սուտ խոստումներ է տվել, քանի որ նա իր ազգականն է և չի ցանկացել մերժել նրան:

Մյուս ցուցմունք տվողը Աշոտ Պետրոսյանի ծանոթն է եղել՝ Սամվել Սարգսյանը։ Նա իրավապահներին ասել է, որ Աշոտի հետ ծանոթացել է հինգ տարի առաջ, գիտի, որ դիզայներ է եղել, կատարել է Հյուսիսային պողոտայի մի քանի բնակարանի դիզայներական աշխատանքները։ Ասել է, որ քիչ է հանդիպել Աշոտին ու վերջին անգամ նրանից զանգ է ստացել  հուլիսի 19-ին։ Հեռախոսազրույցի ժամանակ Սամվել Սարգսյանը Աշոտից հետաքրքրվել է, թե արդյոք հաց ունեն ուտելու, ինչին ի պատասխան Աշոտը խնդրել է ինչ-որ եղանակով ծխախոտ ուղարկել:

Աշոտին չմերժելու համար պատասխանել է՝ եթե հնարավոր լինի, կուղարկի: Հուլիսի 21-ին գիշերը գնացել է Խորենացի փողոց ցույցի վայր ու զանգահարել Աշոտ Պետրոսյանին ու ինչպես ինքն է իր ցուցմունքում նշել, հուսադրելու համար հայտնել է, որ ինքը ցույցի տեղն է և նրա կողմն է:

Ասել է նաև, որ եթե կարողանա, անօդաչու սարքի միջոցով, որը կարող է 5 կգ բեռ բարձրացնել, ուտելիք ու ծխախոտ կուղարկի նրանց՝ մտավախություն հայտնելով, որ  ոստիկանները կարող են սարքը խփել: Բայց նաև ընդգծել է, որ իրականում ինքը չի ցանկացել իրավապահ մարմինների աշխատակիցների հետ խնդիրներ ունենալ, անօդաչու սարք չի ունեցել և ոչ էլ գումար է ունեցել այդպիսի սարք գնելու համար, այդ ամենն ընդամենը հայտնել է՝ Աշոտին հուսադրելու համար, քանի որ, ըստ իրեն, նա արդեն հուսահատված էր:

Պավլիկ Մանուկյանի ծանոթներից Սամսոն Գաբրիելյանն է ցուցմունք տվել ու ասել, որ ՊՊԾ-ի գրավման օրերին մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Պավլիկի հետ։ Սամսոն Գաբրիելյանի ցուցմունքով, Մանուկյանն ասել է, թե օգնության կարիք ունեն, որ հավաքված անձինք պետք է ճեղքեն ոստիկանական պատնեշն ու միանան իրենց: Իսկ Գաբրիելյանն էլ Պավլիկին հայտնել է Խորենացիում հավաքվածների թերահավատության մասին։ Պավլիկ Մանուկյանի հետ ունեցած խոսակցությունից հետո Գաբրիելյանն իր ցուցմունքում ասել է, որ շուրջ 2 ժամ մնացել է Խորենացիում և վերադարձել տուն:

Նկատենք, որ այս գործով կա 92 վկա, 41 տուժող, 32 մեղադրյալ։ Վկայություններ, մասնավորապես, տվել են ՊՊԾ-ին հարակից տարածքի բնակիչները։

Առաջին մաս

Երկրորդ մաս

Երրորդ մաս

Չորրորդ մաս

Հինգերորդ մաս

Վերցերորդ մաս

Յոթերորդ մաս

Ութերորդ մաս

Իններորդ մաս

Տասներորդ մաս

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:34 Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Այսօր, 13:49 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը. Տեսանյութ Այսօր, 13:37 Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Թյուրքագետը քարտեզ է հրապարակել Այսօր, 13:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան Այսօր, 11:57 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:23 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին Այսօր, 11:16 Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Այսօր, 10:24 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Արմենիա Այսօր, 09:51 Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելացել է. կա 5 զոհ, 9 վիրավոր Այսօր, 09:41 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին Այսօր, 09:24 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան 27/04/2024 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան 27/04/2024 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են 27/04/2024 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան 27/04/2024 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) 27/04/2024 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան 27/04/2024 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել 27/04/2024 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին 27/04/2024 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել 27/04/2024 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել 27/04/2024 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 27/04/2024 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) 27/04/2024 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին 27/04/2024 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության 27/04/2024 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան 27/04/2024 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 27/04/2024 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան 27/04/2024 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 27/04/2024 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան 27/04/2024 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում 27/04/2024 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» 27/04/2024 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) 27/04/2024 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան 27/04/2024 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 27/04/2024 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ 27/04/2024 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» 27/04/2024 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը 27/04/2024 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով 27/04/2024 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ 27/04/2024 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 27/04/2024 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/04/2024 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/04/2024 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին 27/04/2024 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ 27/04/2024 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) 27/04/2024 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել 27/04/2024 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ 27/04/2024 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) 27/04/2024 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել 27/04/2024 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները 27/04/2024 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան 27/04/2024 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 27/04/2024 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին 27/04/2024 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին 27/04/2024 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան 27/04/2024 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները 27/04/2024 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան 27/04/2024 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք 27/04/2024 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս 27/04/2024 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան 27/04/2024 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը 27/04/2024 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 27/04/2024 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) 27/04/2024 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո 27/04/2024 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին 27/04/2024 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 27/04/2024 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) 27/04/2024 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան 27/04/2024 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել 27/04/2024 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը 27/04/2024 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից 27/04/2024 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել 27/04/2024 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները 27/04/2024 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից 27/04/2024 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին 27/04/2024 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» 27/04/2024 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում 27/04/2024 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան 27/04/2024 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին 27/04/2024 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից 27/04/2024 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան 27/04/2024 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին 27/04/2024 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան 27/04/2024 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց 27/04/2024 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին 27/04/2024 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը