20/07/2017 17:27
ԶԼՄ. Բրիտանիան չեղարկել է Թուրքիայի չվերթներով էլեկտրոնիկայի փոխադրման արգելքը
Բրիտանիայի իշխանությունները թուրքական կողմին տեղեկացրել են, որ Մեծ Բրիտանիա ուղևորվող Թուրքիայի ավիաընկերությունների օդանավերով էլեկտրոնային խոշոր սարքերի փոխադրման արգելքը կհանվի, հինգշաբթի հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
Նշվում է, որ նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ից հետո հայտարարել էր Թուրքիայից, Լիբանանից, Հորդանանից, Եգիպտոսից, Թունիսից և Սաուդյան Արաբիայից Մեծ Բրիտանիա ուղևորվող օդանավերում անվտանգության նկատառումներով խոշոր էլեկտրոնիկայի փոխադրման արգելքի մասին: Արգելքը սկսել էր գործել մարտի 25-ից: