22/07/2017 11:52
Կենտրոնական Իտալիայում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտական ազգային ինստիտուտի կողմից գրանցվել է 4․2 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Corriere della Sera թերթին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 14 կմ խորության վրա՝ Ամատրիչե քաղաքի մոտ, որը ուժեղ տուժել է անցած տարվա հզոր երկրաշարժից։ Այն ժամանակ տարերքի հետևանքով զոհվել էր 298 մարդ։
Մոտակա բնակավայրերի բնակիչները հայտնել են, որ զգացել են ցնցումները։ Փլուզումների ու տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։