24/07/2017 13:56
Իսրայելական տանկը գրոհել է Գազայում ՀԱՄԱՍ խմբավորման դիրքը
Իսրայելական տանկը գրոհել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման դիրքը՝ ի պատասխան մեկ օրում երկրորդ հրթիռային հարվածի, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել է սահմանային ցանկապատի բաց տարածքում… Ի պատասխան իսրայելական տանկը կրակ է բացել Գազայի հատվածի հարավում ՀԱՄԱՍ խմբավորմանը պատկանող դիրքի ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:
Պաղեստինյան հրթիռը վնաս չի պատճառել՝ ընկնելով դատարկ տարածքում: