24/07/2017 11:57
Քաբուլում պայթյունը խլել է 24 մարդու կյանք
Աֆղանստանի մայաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 24 մարդ, հայտնում է ToloNews-ը` հղում անելով երկրի ՆԳՆ-ին, փոխանցում է Korrespondent.net-ը։
Ավելի քան 40 մարդ վիրավորվել է: Ոստիկանները չեն բացառում, որ զոհերի թիվը կավելանա:
Պայթյունն իրականացրել է մահապարտն ավտոմեքենայում՝ երկրորդ փոխվարչապետ Մուհամմադ Մոհակիկի տան մոտ:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։