Արմեն Լամբարյանը ստիպված է դիմել այդ քայլին. Ի՞նչ ցուցմունք է տվել ՊՊԾ գնդից նշանվելու պատճառաբանությամբ դուրս եկած ոստիկանը

25/07/2017 15:42

Արմեն Լամբարյանը ստիպված է դիմել այդ քայլին. Ի՞նչ ցուցմունք է տվել ՊՊԾ գնդից նշանվելու պատճառաբանությամբ դուրս եկած ոստիկանը


ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկան Դավիթ Գևորգյանը այն 40 տուժողներից է, որը ներգրավված է ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ քրեական գործում: Նա նաև այն ոստիկաններից է, որը դեպքի մասին ահազանգից հետո ժամանել է ՊՊԾ գունդ, մտել ՊՊԾ գնդի տարածք, հայտնվել կրակոցների թիրախում ու ինչ-որ պահի մարտի բռնվել «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանի հետ:

Դավիթ Գևորգյանը պատմել է, որ իր սեփական «Վազ 21014» մակնիշի մեքենայով գործընկերոջ հետ մտել են գնդի տարածք, սակայն «Սասնա ծռերի» անդամ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) կրակահերթ է սկսել նրանց ուղղությամբ: Իր պատմելով` կրակահերթից պաշտպանվելու համար իջել են մեքենայից ու վազել դեպի Սարի թաղ ու կանչել հավելյալ ուժեր:

Երբ արդեն ոստիկանները փակել են փողոցը, ինքն ու գործընկերը Գլինկայի փողոցի կողմից պատի վրայով մագլցել ու մտել են գնդի տարածք, այնուհետև անցել հերթապահ մաս: Այստեղ տեսել են Արեգ Կյուրեղյանին: Ոստիկանն ասել է, որ ցանկացել է բռնել ու նրանց «գետնին գցել», որպեսզի ձեռքներից զենքերը վերցնի, սակայն նրանք են իրեն բռնել ու միասին ընկել են գետնին:

Դավիթ Գևորգյանն իր ցուցմունքում ասել է, որ այդ պահին իրենց են մոտեցել զինված խմբի մի քանի անդամներ, որոնց թվում հիշել է միայն Ռուբեն Գրիգորյանին: Նրանք զենքերը պահել են իր վրա, պահանջել, որ հանձնվի և հարցրել են, թե արդյոք իր մոտ զենք ունի, թե՞ ոչ: Բացասական պատասխանից հետո «Սասնա ծռերի» անդամները խուզարկել են նրան ու համոզվելով, որ զինված չէ, տեղափոխել են հերթապահ մասի դռան մոտ: Հերթապահ մասի սենյակի մոտ իրեն տեղափոխելու ժամանակ տեսել է, որ զինանոցի դուռը բաց է, զինված խմբի մի քանի անդամ զինանոցում են, իսկ ՊՊԾ գնդի հերթապահ Խաչատուր Մուրադյանը կանգնած է դռան մոտ, որտեղ մնացել են մի քանի րոպե:

Պատմել է, որ զինված խմբի անդամները, զենքերն իրենց վրա պարզած, հերթապահ մասից տարել են ոստիկանության ՊՊԾ գնդի հսկիչ անցագրային կետ և նստեցրել հանգստի սենյակում, որտեղ գտնվել են նաև ՊՊԾ գնդի ոստիկաններ Արթուր Հարությունյանը և Վլադիմիր Սիրեկանյանը:

Նրա ներկայացմամբ, անցագրային կետում իր ու մյուսների ձեռքերը կապել են շինարարական պլաստմասե ամրակներով և հրահանգել՝ դուրս չգան:

Տուժած ոստիկանը նշել է, որ զինված տղամարդկանցից մեկն ասել է, թե չի կարելի նվաստացնել պատանդներին, պետք չէ կապել ձեռքերը և հետո եկել է Պավլիկ Մանուկյանը և հրահանգել, որ ձեռքերն արձակեն: Նույն տարածքում երկար մնալով` զինյալների ու պատանդների միջև անձնական բնույթի խոսակցություններ էլ են եղել. ոստիկանից հետաքրքրվել են ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ: Ի պատասխան ոստիկանն ասել է, որ ամուսնացած չէ, բայց ունի մտադրություն:

Ոստիկան Դավիթն ասել է նաև, որ իր համար անհասկանալի պատճառով խոսակցություններ են տարածվել, որ ինքը նշանվելու մտադրություն ունի և արդեն հուլիսի 18-ին իր նշանադրության մասին խոսակցություններն ակտիվացել են: Իր ցուցմունքում Դավիթն ասել է, որ նշանադրվելու մտադրության մասին խաբել է, ասել է, որ պետք է նշանվի, խնդրել է Պավլիկ Մանուկյանին իրեն բաց թողնել:

Մանուկյանը համաձայնել է, սակայն մյուս զինյալները առարկել են: Այդուհանդերձ Պավել Մանուկյանն իրեն ազատ է արձակել և դուրս գալուց առաջ ասել, որ զրահաբաճկոն հագնի, քանի  որ կարող է  Սասնա ծռերի երիտասարդ անդամներն ուզենան իրեն սպանել: Զրահաբաճկոնը հագնելով՝ դուրս է եկել գնդից, իսկ Պավլիկ Մանուկյանն իր հետևից եկել ու պահել է իր թիկունքը, որպեսզի երիտասարդները չկրակեն ու չսպանեն իրեն, քանի որ զինված խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանը հայտնել էր, որ եթե իրեն բաց թողնեն, սպանելու է: Հուլիսի 18-ին այս ոստիկանն ազատ է արձակվել ու արդեն իրավապահների մոտ դիտելով տեսագրություններն ու «Սասնա ծռերի» անդամների լուսանկարները՝ ներկայացրել՝ ով, ինչ է արել:

Մասնավորապես, ասել է, որ Արմեն Լամբարյանն իրենց հետ զրույցներում ասել է, թե «կոնտուզիա» տարած, կռված տղա է, ստիպված է դիմել այդ քայլին: Պատմել է, թե Գագիկ Եղիազարյանն ագրեսիվ պահվածք է դրսևորել, իսկ Արեգ Կյուրեղյանը զինված խմբի ամենաագրեսիվներից է եղել ու բազմաթիվ անգամ է հայտարարել, որ  Օսիպյանին սպանելու է: Արեգը, ըստ ոստիկան Դավիթի, ասել է՝ եթե «շտուրմ» լինի, ապա բոլոր ոստիկաններին շարելու է առաջին շարքում, որ առաջինը ոստիկանների վրա կրակեն:

Էդվարդ Գրիգորյանի մասին ոստիկանն ասել է, որ խմբի էլեկտրիկն էր, նա գնդին հարակից տներից մալուխներով էլեկտրական հոսանք է բերել գնդի տարածք: Գևորկ Իրիցյանն ունեցել է «Գաուդիֆ» կամ «Աուդիֆ» մականունը. նա հաճախակի գտնվել է ՊՊԾ գնդի կողքի տանը, որտեղից հսկել է իրենց` գնդի տարածքում:

Այս ոստիկանը հիշել է նաև Դեդին ու ասել, որ նա ամենասկզբում իր ու Հովսեփի ուղղությամբ կրակող տղամարդն է եղել, ագրեսիվ է տրամադրված եղել ու կրկնել է, որ կորցնելու բան չունի: Դեդը հիմնականում եղել է գնդի դարպասների մոտ:

Ինչ վերաբերում է Հովհաննես Հարությունյանին, ոստիկանն ասել է, որ իր հասկանալով նա զենքի մասնագետն է եղել և փամփուշտներ է լիցքավորել փամփշտատուփերի մեջ, զենքերը բերել է մարտական վիճակի:

Արմեն Բիլյանը և Աշոտ Պետրոսյանը, նրա խոսքով, ժամանակ առ ժամանակ գտնվել են գնդի դարպասների դիմացի տանը, որի պատշգամբից վերահսկել են գնդի ներսի տեղաշարժը:

Դավիթ Գևորգյանի պատմելով՝ Վարուժան Ավետիսյանը խմբում ղեկավար դիրք է զբաղեցրել, նա զենքը ձեռքին շրջել ու իրենց հսկողներին հրահանգել է՝ ուշադիր լինել, իսկ ավելորդ քայլի դեպքում՝ միանգամից գնդակահարել: Բացի այդ, ասել է նաև, որ Վարուժան Ավետիսյանը իր մոտ եղած համակարգչով սոցիալական կայքերում հրապարակումներ է կատարել՝ ՊՊԾ գունդը գրավելու մասին:

Վարդան Գերավետյանին ասել է, որ տեսել է մեկ անգամ, նա մշտապես գտնվել է հերթապահ մասի վերևի հարկում, այսինքն՝ զորանոցում, այնտեղ հերթապահություն իրականացնող զինված խմբի անդամների ղեկավարն է եղել: Զինված խմբի անդամների խոսակցություններից հասկացել է, որ թվով վեց զինյալ գտնվել է զորանոցում, ամեն հարկում հենակետեր են դրել` հսկողություն սահմանելու համար:

Նրա ցուցմունքով՝ զինված խմբի բոլոր անդամները եղել են զինված «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով, «Ֆ1» տեսակի նռնակներով, «Մակարով» տեսակի ատրճանակներով:

Իր ցուցմունքում ոստիկան Գևորգյանը հիշատակել է նաև ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանի սպանության մասին և նշել, թե ինչպես է լսել Սմբատ Բարսեղյանի ու Արեգ Կյուրեղյանի խոսակցությունը, որի ժամանակ Արեգը Սմբատին ասել է, որ իրենք պայմանավորվել են՝ մարդ չեն սպանելու, ամենածայրահեղ դեպքում պետք է ոտքից կրակեն: Արեգը Սմբատից, ըստ ոստիկանի, հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է սպանել Վանոյանին, և Սմբատը պատասխանել է, որ իրեն վիրավորել է, ինչից հետո ինքն է սկսել կրակել:

Առաջին մաս

Երկրորդ մաս

Երրորդ մաս

Չորրորդ մաս

Հինգերորդ մաս

Վերցերորդ մաս

Յոթերորդ մաս

Ութերորդ մաս

Իններորդ մաս

Տասներորդ մաս

Տասնմեկերորդ մաս

Տասներկուերորդ մաս

Տասներեքերորդ մաս

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:03 Ավագ Ուրբաթ․ Բագրատ Սրբազանը Խաչելության կարգ է կատարում (Տեսանյութ) Այսօր, 17:53 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին Այսօր, 17:40 Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Այսօր, 17:27 ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանումը տնտեսական ու անվտանգային խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 17:16 Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար Այսօր, 17:04 Սամարայում օպերատիվ միջոցառումներ են․ Հայտնաբերում ու հաշվառում են ՌԴ քաղաքացիություն ստացած նախկին միգրանտներին, որոնք մինչ այս խուսափել են զինվորական հաշվառումից Այսօր, 16:51 Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը. ՔԿ Այսօր, 16:46 Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. ՌԴ դեսպան Այսօր, 16:37 ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտել (Տեսանյութ) Այսօր, 16:27 Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ՝ հավատալով շուկա մուտք գործելու վերաբերյալ ԵՄ խոստումներին. Ռուսաստանի ԱԳՆ Այսօր, 16:23 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Այսօր, 16:13 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 16:04 Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյան Այսօր, 15:53 Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 15:51 Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվել Այսօր, 15:48 Արագածոտնի մարզում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Այսօր, 15:41 «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Այսօր, 15:36 Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Այսօր, 15:27 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «ՀայՓոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը Այսօր, 15:19 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան Այսօր, 15:07 Լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը. դատավոր Բախշիյանի կոչը՝ ճնշումների ենթարկվող դատավորներին Այսօր, 15:04 Ադրբեջանը երբեք չի ասել և չի էլ ասելու, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի վերադառնալու իրենց երկիր. Արա Ղազարյան (Տեսանյութ) Այսօր, 14:53 ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր Այսօր, 14:51 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Այսօր, 14:47 Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության կապակցությամբ. Թովմասյան Այսօր, 14:39 Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով (Տեսանյութ) Այսօր, 14:27 Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը (Տեսանյութ) Այսօր, 14:11 ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել Այսօր, 14:05 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում Այսօր, 13:56 ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ) Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը