Կատարո. Արցախյան գինու ու հաջողության պատմությունը. Լուսանկարներ

25/07/2017 18:36

Կատարո. Արցախյան գինու ու հաջողության պատմությունը. Լուսանկարներ


Aysor.am-ը սկսում է հրապարակումների շարք, որոնցում ներկայացնելու ենք Արցախի ուշագրավ ու այցելության արժանի վայրերը: Եթե Դուք պատրաստվում եք ձեր արձակուրդն անցկացնել Արցախում, ապա կարող եք Ստեփանակերտի հայտնի «Պյատոչոկից» ու Տատիկ-Պապիկի հուշարձանից հետո, ձեր այցելության ծրագրում ավելացնել նաև դրանք:

«Կատարո» գինի, Տող գյուղ, Արցախ

Հենց այս նախադասությունն է գրված այսօր շուկայում վաճառվող արցախյան լավագույն գինիներից մեկի` «Կատարո»-ի պիտակին:



Տող գյուղն Արցախի հարավում է` Հադրութի շրջանում: Արցախյան ազատամարտի տարիներին գյուղն առաջիններից մեկն էր, որ ազատագրվեց` 1991թ. հոկտմեբերի 30-ին: Տողի շրջակայքում գտնվող վանական հալիրներից, Մելիքական ապարանքից բացի հետաքրքրություն է ներկայացնում արցախյան «Կատարո» գինու արտադրամասը, որտեղ այցելող հյուրերին սպասում է նաև գինու համտես:

Մթերման ցածր գներից մինչև սեփական գինի

«Կատարո»-ի արտադրամասը մոխրագույն դարպասներից ներս է: Արտաքինից սովորական գյուղական տուն հիշեցնող տարածքը գտնվում է գյուղի Անհայտ զինվորի հուշարձանից անմիջապես ձախ:


«Կատարո»-ի արտադրամասը Տողում

Այստեղ մեզ  դիմավորում է «Կատարո»-ի հիմնադիր տնօրենը` Էդիկ Ավետիսյանը:

«Դե խաղողի այգի ենք գցել, գինի ենք արտադրում», - առանձնակի պարզությամբ ասում է Էդիկ Ավետիսյանն ու մեզ ուղեկցում ներս:



Տողեցի Ավետիսյանների ընտանիքը` Էդիկ Ավետիսյանն ու երեք որդիները, «Կատարո» գինին սկսել են արտադրել 2002թ.-ից:

«2001-2002 թվականներն էր: Խաղող էինք հավաքել, տարել, որ հանձնենք մթերման: Խաղողի համար ընդամենը 65 դրամ առաջարկեցին: Մենք էլ ջղայնացանք, ասեցինք` չենք տալիս: Հետ բերեցինք գյուղ, ճզմեցինք, գինի ստացանք ու սկսեցինք հարևան, բարեկամներին բաժանել», - պատմում է Էդիկ Ավետիսյանն` ավելացնելով.

«Հետո մտածեցինք` ի՞նչ անել: Այդ դժվարությունն էր, որ մեզ ստիպեց այս գինին ստանալ»:

«Կատարո»-ի կարմիրը, սպիտակն և «Rose»-ն

«Կատարո»-ն չոր գինի է՝ արտադրված խաղողի խնդողնի տեսակից: Այսօր շուկայում առկա են այս գինու կարմիր, սպիտակ և «Rose» տեսակները: Վաճառվում է նաև հնեցված «Կատարո»-ն:



«Ցանկացել ենք իմանալ` խաղողի խնդողնի տեսակից Ղարաբաղում կարո՞ղ ենք ստանալ որակյալ գինի: Խաղողն աճեցնում ենք հենց այստեղ` գյուղից մոտ 2 կմ ներքև:  Գինեգործությամբ հիմնականում զբաղվում է որդիս` Գրգորի Ավետիսյանը», - պատմում է Էդիկ Ավետիսյանն ու ներկայացնում գինու ստեղծման ճանապարհը:

«Մենք որակի վրա շատ ենք աշխատում: Երբ հավաքում ենք խաղողը, պարտադիր սելեկցիա ենք անում` փտածը, խակը, բոլորը մի կողմ ենք գցում, իսկ լավը թողնում գինու համար: «Rose» տեսակի առանձնահատկությունն այն է, որ ճզմելուց հետո` մինչև ֆերմենտացիա անելը, կարմիր գինու դեպքում սպասում ենք մեկ շաբաթից տասն օր, իսկ եթե ստացված հյութը քամում ենք առաջին կամ երկրորդ օրը, ստացվում է բաց գույնի «Rose»-ն»:

Գինու արտադրությունը սկսելիս Ավետիսյանները համագործակցել են իտալացի մասնագետի հետ.

«Ինքը մի լավ խոսք ուներ` եթե ուզում ես որակով գինի ստանալ, պիտի խաղողը երկաթե չաներում չհավաքես, հավաքի համար օգտագործես միայն պլաստմասե տարաներ, երկաթը խաղողին չպիտի կպչի: Լավ գինի ստանալու համար շատ կարևոր է նաև ճզմման գործընթացը, որը պիտի տևի առնվազն 4-5 ժամ: Հետո մեր ամբողջ տեխնիկան` ճզմիչը, «նասոսը», բոլորն Իտալիայից ենք բերել: Ճզմելուց հետո էլ ստացվածն ուղարկվում է ֆերմենտացիայի: Մի նրբություն էլ կա` խաղողը եփման ժամանակ տաքանում է մինչև 36 աստիճան, բայց ցանկալի է, որ չթողնես այդքան բարձրանա ջերմաստիճանն ու սառեցնելով պահպանես մինչև 28 աստիճանը», - բացատրում է Ավետիսյանը:

Այս գործընթացներից հետո գինին քամվում է ու պահվում հատուկ սառնարան-տակառներում:



Էդիկ Ավետիսյանի խոսքով՝ «Կատարոն» շշալցվում է պատրաստ լինելուց ամիսներ անց միայն, քանի որ խնդողնի գինին հատկություն ունի որոշ ժամանակ անց նստվածք տալու.

«Այնպես որ սպասում ենք նստվածքը իջնի, նոր շշալցնենք»:

Հատուկ ուշադրություն է դարձվում նաև գինու խցաններին:
«Ընտրել ենք լավագույնն ու պատվիրել Իսպանիայից: Խցանի վրա էլ` ներսի կողմից, նշված է «Կատարո» անվանումը», - ասում է Էդիկ Ավետսիյանն ու ավելացնում.

«Ընդհանրապես «Կատարո»-ի գաղտնիքն այն է, որ մաքուր ես անում գործդ: Օրինակ, մեր այգին ընդամենը 6 հա է ու դրանից այսքան գինի դուրս չի գա, այնպես որ՝ նաև գնում ենք խաղող: Գնում ենք այգիներ, փնտրում ենք լավագույնն ու ասում `մենք ենք հավաքելու, եթե ձեր վաճառքի գինը 150 դրամ է, մենք 170 դրամ ենք տալիս, բայց մեր ուզած ժամանակ պիտի հավաքենք, պիտի խաղողն անհրաժեշտ աստիճանի հասնի»:

Առանձնահատուկ է նաև, որ մինչ այսօր «Կատարո»-ի արտադրությունում մեծ տեղ է զբաղեցնում ձեռքով աշխատանքը: Օրինակ` բոլոր շշերի պիտակները հատ առ հատ ձեռքով են փակցվում: 

Գինու արտադրամասն` աշխատատեղ տեղացիների համար

Ի սկզբանե «Կատարո»-ի վրա աշխատել են միայն Ավետիսյանները` որդիներով ու թոռներով, հետագայում, երբ արտադրության ծավալները մեծացել են, ստեղծվել են նաև մշտական աշխատատեղեր: 

«Սեզոնին` խաղողի հավաքման ժամանակ, աշխատում է 40-45 մարդ` հիմնականում տեղացիներ, ունենք նաև մշտական աշխատողներ: Որպեսզի հասկանալի լինեն արտադրության ծավալները, սկզբում տարեկան մոտ 10 հազար շիշ էինք արտադրում, հետո` 30 հազար, հիմա մոտ 70 հազարի ենք հասել», - պատմում է «Կատարո»-ի տնօրենն ու ընդգծում` տնտեսական առումով արտադրությունն իրեն արդարացնում է:

«Գինին մեծածախ վաճառում ենք 3200-3500 դրամով, իսկ խանութներում մոտ 4000 դրամ արժե: Հետո նաև գինին մեզ մոտ` տակառներում պահում ենք, դա հնեցվում է ու ավելի թանկարժեք է դառնում», - ասում է նա:

Գինեգործները բողոքում էին` այդ ի՞նչ նոր գինի է, որ միանգամից առաջին տեղեր է զբաղեցնում 

Այսօր Տողի «Կատարո»-ն լավագույնն է ճանաչվել ինչպես միջազգային, այնպես էլ` տեղական մի շարք մրցույթներում: Էդիկ Ավետիսյանը հիշում է, երբ «Կատարո»-ն առաջին անգամ հաղթեց գինիների ցուցահանդեսում, իրենք նույնիսկ տեղյակ չէին, որ իրենց գինին մասնակցում է:

«Մոտ 4 տարի առաջ Արենի գյուղում Ֆրանսիայից, Իտալիայից, Հայաստանից, Ռուսաստանից  համտես անողներ, փորձագետներ էին եկել: Կազմակերպիչներն էլ «Կատարո»-ի շիշը խանութից վերցրել են, տարել այնտեղ ու արդյունքում առաջին տեղն էր զբաղեցրել: Հետո Արենիի գինեգործները բողոքում էին, թե այդ ո՞նց է Ղարաբաղից ինչ-որ նոր գինի է ու միանգամից առաջին տեղ», - ժպտալով ասում է Էդիկ Ավետիսյանը:



Այսօր գինին արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Մերձբալթյան երկրներ:

«Նոյեմբերից կսկսենք արտահանել նաև Կանադա», - ասում է Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է «Կատարո» անվանը, ապա, հիմնադրի խոսքով, ի սկզբանե ցանկացել են գինին Տող անվանել, սակայն հրաժարվել են մտքից` հաշվի առնելով, որ «ղ» տառը դժվար արտասանելի կլիներ արտասահմանցիների համար.

«Իսկ Կատարոն այստեղ` մեր Դիզափայտ լեռան վրայի վանքն է, այնպես որ գցել ենք բռնել ու հենց «Կատարո» անվանել»:

Այցելության վերջում Ավետիսյանները 2015թ.-ի խաղողից ստացված ու դեռ չշշալցված գինի են հյուրասիրում:

Ավագ Ավետիսյանն էլ համտեսը ամփոփում է կենաց-մաղթանքով.
«Կարևորը խաղաղություն ինի ու ամեն ինչ իրան տեղովը քինալու ա»:

Նշենք, որ հայաստայան ԶԼՄ-ների այցն Արցախ կազմակերպվել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում` ԱՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

30/03/2023 16:47 Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա․ оրակարգում նաև ԼՂ կարգավորման հարցն է 30/03/2023 16:41 ԲԴԽ-ն Նաիրի Հոխիկյանին հորդորում է զերծ մնալ դատական իշխանությունը հեղինակազրկող հայտարարություններ անելուց 30/03/2023 16:31 ՔԱԿ նախագահն ընդունել է Միջպետական ավիացիոն կոմիտեի ղեկավարությանը, քննարկվել են ավիացիոն ոլորտում առկա խնդիրները 30/03/2023 16:13 Կինը տնից գումար է գողացել և գողության բեմականացում սարքել 30/03/2023 16:01 Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հարցը 30/03/2023 15:55 Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ 30/03/2023 15:44 Կառավարությունը հաստատել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը 30/03/2023 15:36 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք 30/03/2023 15:17 Տանձուտ գյուղում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք 30/03/2023 15:09 Ճիշտ կլիներ, եթե ՄԻՊ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը․ Ղազինյան 30/03/2023 14:54 Կասեցվել է «Աշոցքի պանրի գործարան»-ի պանրի արտադրությունը 30/03/2023 14:43 Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև 30/03/2023 14:36 Հայաստանն ամրապնդում է իր կապերը Հունաստանի հետ՝ ստորագրելով ռազմական համագործակցության նոր ծրագիր 30/03/2023 14:33 Մեկնարկել է «Creative Armenia» հիմնադրամի «Artbox Hub» ծրագիրը. ընդունվում են հայտեր 30/03/2023 14:25 Երևանի որոշ հասցեներում և Կաթնառատում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 30/03/2023 14:17 Քրեակատարողական ծառայության պետը «Սևան» ՔԿՀ-ում զրուցել է դատապարտյալների և տեսակցության եկած հարազատների հետ 30/03/2023 14:11 Ադրբեջանում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան․ Վարդան Ոսկանյան 30/03/2023 13:53 Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. Թիրախում քաղաքացիական անձինք են 30/03/2023 13:49 Փաշինյանն ու Միշելը քննարկել են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը 30/03/2023 13:45 Երկու երիտասարդ տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ են տեղադրել Երևանի տարբեր հատվածներում. նրանք կալանավորվել են 30/03/2023 13:33 Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին 30/03/2023 13:20 Արցախում որոշ ապրանքների գնման նոր կտրոններ կտրամադրվեն 30/03/2023 13:07 ՀԷՑ-ին նոր միացող բաժանորդների համար միացման վճարների թանկացում է տեղի ունեցել. Գարեգին Բաղրամյան 30/03/2023 13:05 Կարծում եմ, որ որևէ քաղաքական ենթատեքստ չկա. Քերոբյանը՝ ՀՀ-ից ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակման մասին 30/03/2023 13:00 «Պետական մտածողությունն ամեն օր մեր աչքի առաջ ոտնահարվում է». ՀՀ դրոշի պահանջները խախտող պաշտոնյաները կտուգանվեն մինչև 100 հազար դրամով 30/03/2023 12:52 Դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին ակնթարթային հարստանալու մոլուցքը․ Արթուր Թովմասյան 30/03/2023 12:36 Տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ պիտի ապահովենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 30/03/2023 12:31 Որոշում է կայացվել թույլատրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը 30/03/2023 12:27 Փետրվարին մեր սիրելի թոշակառուներն անկանխիկ եղանակով իրականացրել են 3.4 միլիարդ դրամի առևտուր. Նիկոլ Փաշինյան 30/03/2023 12:16 Էրիկ Իսրայելյանն իբր վատ ապրելու իր կարգավիճակը ուզվորություն անելու շարժառիթ է դարձրել ու անընդհատ փող է ուզում. Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ 30/03/2023 12:08 56 տոկոսի համար ԱՊՊԱ-ի գները կնվազեն, 21 տոկոսի համար գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար կթանկանան (Տեսանյութ) 30/03/2023 12:02 Պաշտոնապես դիմել եմ ՔՊ խմբակցության ղեկավարին՝ կազմակերպելու հանդիպում ՔՊ պատգամավորների հետ․ Էդգար Ղազարյան 30/03/2023 11:54 Խաչատուրովի նկատմամբ շինծու գործը կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության դեպքում. Հայտարարություն 30/03/2023 11:43 Ամասիայի և Աշոցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Լարսը փակ է միայն բեռնատարների համար 30/03/2023 11:37 Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում. ՀՀ կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին. Փաշինյան 30/03/2023 11:33 Ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ ծխեցում, հնարավորության դեպքում՝ ոռոգում. Էկոնոմիկայի նախարարություն 30/03/2023 11:29 Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Վարչապետ (Տեսանյութ) 30/03/2023 11:23 Եկել ենք աշխարհին հիշեցնելու, որ Արցախում 150 հազար մարդ կա, նրանք կտրված են աշխարհից․ Ֆրանսիացի պաշտոնյա 30/03/2023 11:15 Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 30/03/2023 11:02 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 30/03/2023 10:56 Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է 30/03/2023 10:50 Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում 30/03/2023 10:47 2023 թվականից կամավոր ատեստավորումն անցկացվում է բոլոր ուսուցիչների համար 30/03/2023 10:41 «Ժողովուրդ». Փաշինյանի այն պնդումը, թե իրենց իշխանության երկու տարիներին ձեռք է բերվել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարիներին՝ մոլորեցնող է 30/03/2023 10:37 Գնել Սանոսյանը ԻԿԱՕ պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր 30/03/2023 10:36 «Հրապարակ». Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը «խլել» գործարար Աշոտ Աղաբաբյանից 30/03/2023 10:33 «Փաստ». Հետաքրքիր կլինի տեսնել, թե օրվա իշխանության ներկայացուցիչներն ինչպես են զգաստ կանգնած հաշվետու լինում ԵՄ հատուկ ներկայացուցչին 30/03/2023 10:31 «Ժողովուրդ». ԲԴԽ նախկին նախագահների ձայնագրության գործը ՀՀ քննչական կոմիտեի եւ Գլխավոր դատախազության բախումների պատճառն է 30/03/2023 10:27 «Հրապարակ». «Ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը։ Թե՛ իրենք արեցին, թե՛ թուրքն արեց՝ դա արդեն միայն ու միայն իրենց խղճի վրա է» 30/03/2023 10:23 Ադրբեջանը Լաչինի միջանցքում վերահսկողության տակ է վերցրել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ 30/03/2023 10:19 Դատախազությունը «Սթոնս» ՍՊԸ-ի ղեկավարից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել չորս անշարժ գույք Երևանում և 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ 30/03/2023 10:05 «Փաստ». Ինչ են ուզում հասկացնել ռուսական կողմից Արարատ Միրզոյանի միջոցով «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ 30/03/2023 09:55 «Ժողովուրդ». Արցախում որոշ ապրանքների մասով ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ են եղել 30/03/2023 09:50 «Փաստ». Գուրգեն Ներսիսյանը գնահատել է իր «կոալիցիայի» անդամի «չարչարանքները» 30/03/2023 09:46 «Հրապարակ». Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր 30/03/2023 09:40 «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանին արտոնությունները տվել է հենց Փաշինյանը 29/03/2023 21:07 Հայմորիտի առաջացումն ու ընթացքը երեխաների մոտ. Բուժման մեթոդներ և կանխարգելում 29/03/2023 20:56 Իսրայելի քաղաքացիները սեպտեմբերից առանց վիզայի կայցելեն ԱՄՆ 29/03/2023 20:45 Ալեն Սիմոնյանն իր գլխավորած պատվիրակության հետ Գերմանիայում է, Սաքսոնիա երկրամասի վարչապետին ու գործարարներին հրավիրել է Հայաստան 29/03/2023 20:35 Արարատ Միրզոյանը Մալթա է մեկնում 29/03/2023 20:24 Հրադադարի ռեժիմի խախտում՝ Արցախում 29/03/2023 20:17 Ունակ է կանխել ծերացման գործընթացը. Լորենու ծաղիկների օգտակար հատկությունները 29/03/2023 20:05 Կարմրուկի հաստատված դեպքերն ավելացել են 35-ով 29/03/2023 19:54 Եվրոպայի առաջնություն է վերադառնում Արթուր Ալեքսանյանը 29/03/2023 19:42 ԿԳՄՍ նախարարությունը պնդում է՝ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացել է 29/03/2023 19:30 Շաքարավազի սպառումը կարո՞ղ է լինել շաքարախտի պատճառ. Միֆեր շաքարային դիաբետի մասին 29/03/2023 19:18 Իրանը 2023 թվականին նավթարդյունաբերության ոլորտում 10 նախագիծ կիրականացնի 29/03/2023 19:07 Ռուսաստանը Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակում է 29/03/2023 18:56 Փաշինյանը վկայակոչում է Վիճակագրության կոմիտեին՝ «Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում» 29/03/2023 18:44 Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ՀՀ ԶՈՒ ժամանակի պահանջներին համահունչ վերազինման, հակառակորդի գործողությունների կանխարգելման ու զսպման տարատեսակ ուժեր և միջոցներ էր կուտակել․ Զաքարյան 29/03/2023 18:34 ԿԽՄԿ ներկայացուցիչները մարտի սկզբին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնց Բաքուն պաշտոնապես ճանաչել է 29/03/2023 18:24 «Օրենքով գող» է կալանավորվել 29/03/2023 18:14 ՃՏՊ Կոմիտասի պողոտայում․ տուժածները հոսպիտալացվել են 29/03/2023 18:04 «Ժամը 04։12-ին ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը հանդիսանում է պետական պաշտոնյա, իր նկատմամբ կատարվել է հարձակում»․ ՔԿ-ն՝ գիշերային ակումբում ծեծկռտուքի հանգամանքների մասին 29/03/2023 17:56 ԱՄՆ-ն դեռ հավակնում է «ժողովրդավարության համաշխարհային ուսուցչի» դերին, ինչը ժպիտ է առաջացնում․ Պեսկովը՝ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասին 29/03/2023 17:46 «Մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանից հումքի ներմուծման, Հայաստանում դրա օգտագործման և Ռուսաստան արտահանման շղթային»․ ՍԱՏՄ-ն պատասխանել է «Ռոսսելխոզնադզոր»-ին 29/03/2023 17:33 Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը տապալվել է՝ վնասելով ավտոմեքենաներ 29/03/2023 17:19 Արցախում սպասվում է քամու ուժգնացում․ ԱԻՊԾ-ն հորդորում է ցուցաբերել զգուշություն 29/03/2023 17:05 Կաթողիկոսն ու ԿԳՄՍ նախարարը խոսել են դպրոցում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի խնդրից 29/03/2023 16:56 Ադրբեջանը նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ. Տիգրան Աբրահամյան 29/03/2023 16:46 Արմեն Գրիգորյանը լատվիացի գործընկերներին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ անվտանգային միջավայրի մարտահրավերները 29/03/2023 16:33 «ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ստել է»․ Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը դիմում է վարչապետին 29/03/2023 16:14 Ֆիքսված համացանցի և ֆիքսված հեռախոսակապի ծառայությունն Արցախում ժամանակավորապես անհասանելի է 29/03/2023 16:08 Հրդեհ՝ Սիսիանի բնակարաններից մեկում 29/03/2023 15:57 Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում հակասությունները կվերացվեն. Լավրով 29/03/2023 15:46 Իրանի արտգործնախարարը «3+3» ձևաչափը Կովկասում լարվածության կարգավորման միջոց է համարում 29/03/2023 15:37 Չենք կարող աչք փակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վրա, միևնույն ժամանակ, Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 29/03/2023 15:29 Կառավարումն իրականացնում է վարչապետը, պետը հաշվետու է վարչապետին. Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Պետական պահպանության ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին որոշումը 29/03/2023 15:16 Նույնիսկ այս վիճակում Արցախը պայքարի ռեսուրս ունի. պետք է աշխատել Իրանի հետ. Հայկ Նահապետյան (Տեսանյութ) 29/03/2023 15:10 Քննարկվել է «Հին Երևան» թաղամասի էսքիզային նախագիծը՝ Աբովյան փողոցից Քոչինյան փողոց ընկած հատվածը 29/03/2023 15:01 Հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի միջազգային փրկարարական լայնամասշտաբ վարժանք 29/03/2023 14:55 Եղեգնաձորի բնակիչը կալանավորվել է. նա մեղադրվում է դանակով երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու համար 29/03/2023 14:49 Մեկ գիշերվա ընթացքում Շիրակի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք են բացահայտել 29/03/2023 14:38 Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա․ Բայրամով 29/03/2023 14:31 Նաիրի Հոխիկյանը պետք է հերքի Վլադիմիր Կարապետյանի մասին հայտնած տեղեկությունը. դատարանը հրապարակել է ակտը 29/03/2023 14:22 Տաթևի վանական համալիրում նախատեսվում է համագործակցության համաձայնագրի ստորագրում՝ Սյունիքի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև 29/03/2023 14:02 Մարիամ Մկրտչյանը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհուն 29/03/2023 13:55 «Մենք մահացած ենք, բայց մեզ չեն թաղել». կացարանում զոհված զինծառայողների ծնողներ (Տեսանյութ) 29/03/2023 13:46 Արդյունաբերության աճի տեմպն էլ ավելի է դանդաղել՝ շարունակելով վատթարացնել տնտեսության կառուցվածքը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 29/03/2023 13:37 Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում

Տվյալ բաժնի վերջին նյութերը