01/08/2017 15:14
Bild. Բեռլինը պնդում է, որ Եվրամիությունը խստացնի քաղաքականությունն Անկարայի նկատմամբ
Գերմանիայի կառավարությունը ձգտում է հասնել այն բանին, որ Եվրամիությունը խստացնի քաղաքականությունն Անկարայի նկատմամբ: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Bild տաբլոիդը` հղում անելով նախարարների կաբինետի ներքին փաստաթղթին, փոխանցում է ТАСС-ը:
Պարբերականի տվյալով՝ Բեռլինում քաղաքականության փոփոխման անհրաժեշտությունը հիմնավորում են Թուրքիայում ժողովրդավարության սկզբունքների և իրավական պետության նորմերի խախտումներով: Գերմանիայի իշխանությունները, մասնավորապես, հորդորում են Եվրահանձնաժողովին՝ ուսումնասիրել Անկարային ֆինանսական օգնության լիակատար դադարեցման հարցը, որը հատկացվում է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակներում: Խոսքը վերաբերում է միլիարդավոր եվրոների, գրում է Bild-ը:
ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հուլիսի 20-ին հայտարարել Է, որ Գերմանիան կվերանայի Թուրքիայի նկատմամբ վարվող քաղաքականությունը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում: