Նկարահանումից օրեր առաջ ինքնասպան եղավ. Հայկ Բաբայանը՝ Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «Նոկտյուրն» ֆիլմի խորհրդավոր մեկնարկի մասին

08/08/2017 18:53

Նկարահանումից օրեր առաջ ինքնասպան եղավ. Հայկ Բաբայանը՝ Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «Նոկտյուրն» ֆիլմի խորհրդավոր մեկնարկի մասին


Ինքնասպանությունը դարձել է արդի ժամանակների ամենամեծ չարիքներից մեկը: Որքան հրատապ է թեման, այնքան շատ են դրան անդրադառնում` լինի իրավական, արվեստի, թե մշակույթի լեզվով:

Դեռևս 3 տարի առաջ ժամանակակից «ինքնադաստանի» ամենատարածված տարբերակներին իր «Նոկտյուրն» ֆիլմի միջոցով անդրադարձավ նաև երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը, սակայն ֆիլմն ընդամենը օրեր առաջ գտավ իր հանդիսատեսին: Ինչպես ռեժիսորն է նկատում՝ կարճամետրաժ ֆիլմերի ճակատագիրն էլ դա է:

Aysor.am-ի հետ զրույցում ռեժիսորը բացահայտեց այն, ինչն արդեն 3 տարի իրեն հանգիստ չի տալիս. թեմային համահունչ՝ ֆիլմի նկարահանումները մեկնարկեցին խորհրդավոր պայմաններում:

«Մինչև նկարահանումներն այնպիսի բան կատարվեց, որ ողջ կյանքումս չեմ մոռանա: Զանգվածային լրատվամիջոցի առջև առաջին անգամ եմ այդ փակագծերը բացում… Այն բնակարանի բնակիչը, որտեղ պետք է նկարահանվեր ինքնասպանության մասին այս ֆիլմը, նկարահանումից օրեր առաջ ինքնասպան եղավ: Բայց նա մեր ֆիլմի բովանդակության, թեմայի մասին տեղյակ չէր: Այս դեպքն ինձ համար իսկական շոկ էր: Բառերով հնարավոր չէ նկարագրել այն ապրումները, որոնք ես ունեցա: Փաստորեն, կյանքը ֆիլմից առաջ ընկավ: Բնության սցենարն իմ սցենարից ավելի հզոր գտնվեց ու առաջ անցավ: Հենց այդ ողբերգական դեպքի պատճառով ֆիլմն ամիսներ շարունակ հետաձգվեց: Բնականաբար, փոխեցինք նկարահանման վայրը, որն այնքան էլ հեռու չէր ինքնասպան եղած կնոջ բնակարանից:  Հավատացնում եմ՝ այդ կինն իմ ճանաչած ամենահավասարակշռված ու հանգիստ մարդկանցից էր… Մի խոսքով, այս ամենի մեջ խորհրդավոր ու ֆատալիստական մի բան կա, ինչը մինչ օրս մինչև վերջ չեմ եփել իմ մեջ»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Հայկ Բաբայանը:

Սոցիալական անհավասարության, հոգեկան անհավասարակշռության ու հոգեբանական ճնշվածության, ամենաթողության, անելանելիության ու անպաշտպանվածության զգացողության մեր օրերում աշխարհում տարեկան ինքնասպան է լինում մոտ 1 միլիոն մարդ: «Նոկտյուրնի» միակ հերոսը, որին մարմնավորում է դերասան Սոս Ջանիբեկյանը, այդ միլիոնների իրական խտացումն է: Հարցին, թե ի՞նչն է ստիպել անդրադառնալ հենց այս թեմային՝ ռեժիսորը պատասխանեց.

«Ինքնասպանությունը միակ մեղքն է, որը «վերևներում» չեն ներում: Իսկ եթե Աստծո և մարդու մեջ կա մի բաժանարար գիծ, ուրեմն որպես ռեժիսոր ինձ հենց այդ գիծն էր հետաքրքիր: Ինքնասպան են լինում բանվորները, օլիգարխները, արվեստագետները, պաշտոնյաները, Հուդան, Հիտլերը և անգամ Ֆրեյդն ու Կլեոպատրան: Հենց դրա համար էլ ծնվեց «Նոկտյուրնը»:

Ընդամենը 5 րոպե, որի ընթացքում հանդիսատեսն ականատես է լինում ինքնասպանության մոլուցքով մոլորված հերոսի՝ նպատակն իրականացնելու տարբեր եղանակներին: Մարդ, ով չնայած իր աններելի որոշմանը, ունի ներքին վախ, ապրելու ցանկություն, ու երբ բազում փորձերից հետո ապրելու ցանկությունը հաղթում է, ճակատագիրն աննկատելիորեն նրան տալիս է այն, ինչին ձգտում էր 5 րոպեների ընթացքում:

«Ընդհանրապես, կարծում եմ, որ ինքնասպանների մասին շատ պետք չէ խոսել և երևույթն անգիտակցաբար տարածել: Ես հանդիսատեսի հետ այդ թեմայով «խոսում» եմ շատ արագ՝ ընդամնը 5 րոպեում: Ավելին պետք չէ: Դա անում են միտինգների, կենացների, խոսք ու զրույցների ժամանակ: Ռեժիսուրան պետք է այդ ամենից բարձր լինի: Խոսել, բայց լուռ, լռել, բայց միայն բառերով՝ դա էլ իմ ռեժիսուրան է»,- նշեց նա:

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր աշխատանք, հատկապես այնպիսիք, որոնք խնդիրների մասին են բարձրաձայնում, իրենց մեջ հստակ հաղորդագրություն են պարունակում: Նկատառմանը՝ ո՞րն է «Նոկտյուրնի» իրական մեսիջը, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Եթե ֆիլմը կամ արվեստի գործն ունենար հստակ մեսիջներ և հանդիստեսը հետևեր այդ մեսինջներին, աշխարհը վաղուց ավելի իմաստուն, գեղեցիկ, մաքուր, բարոյական, մարդասեր, բնապաշտ ու բանաստեղծական կլիներ: Բայց սրանք բառեր են միայն: Արվեստը ոչինչ չի փոխում և չի կարող փոխել: Կինոթատրոնում հուզվում ես, ծիծաղում, սարսափում, կարեկցում, հետո դուրս ես գալիս այնտեղից ու հասկանում, որ կյանքն այլ օրինաչափություն է և ինքնահոսի է… Բայց միակ մեսիջս թաքնված է ֆիլմի այն դրվագում, երբ դերասանը զենքը քունքին՝ միանգամից, անկուշտի պես առանց ձեռքերի խաղող է ուտում…»:

Յուրաքանչյուր ֆիլմի հաջողության գրավականներից է դերասանի ճիշտ ընտրությունը: Հենց նա է, որ կարողանում է թղթին հանձնածին կյանք տալ, հասանելի ու ընկալելի դարձնել հանրության համար: «Նոկտյուրնում» Սոս Ջանիբեկյանի ընտրությունը պատահական չէր: Մինչ այդ սցենարիստ-ռեժիսորը կերպարի համար շատերին էր փորձել, բայց ստանալ այն, ինչ ուզում էր` չէր ստացվել:

«Դերասանի ընտրությունն ամենաճակատագրականն է կինոյում: Սոս Ջանիբեկյանի հետ ծանոթանալով՝ նրան ուղարկեցի սցենարը, հավանեց… Հաշվի առնելով այն փաստը, որ Սոսը դրանից առաջ մերժել էր մի քանի առաջարկներ, ինքնըստինքյան քեզ դարձնում է ավելի պատասխանատու: Նրա մասին կասեմ հետևյալը՝ պարտաճանաչ, նրբանկատ, տաղանդավոր, լսող և աշխատասեր դերասան է: Պարզապես, նրա աշխատասիրությունը և ինքնակատարելագործումը այս շոու բիզնեսի աղմուկի մեջ երբեմն չի նկատվում… Առանց Սոս Ջանիբեկայնի այս ֆիլմը չեմ պատկերացնում: Նա ապրեց այդ կերպարը, արեց այն, ինչը պետք էր «Նոկտյուրնին», զգաց և վերարտադրեց այն, ինչը պետք էր հանդիստեսին հասցնել: Կարծում եմ, հետագայում ևս նրա հետ համագործակցությունը հետաքրքիր կլինի: Պետք է սիրել կյանքը ու ապրել, սիրել այնպես, ինչպես իմ հերոսը, ով ֆիլմի վերջում թրջված շարունակեց նվագել իր սիրելի Նոկտյուրնը»,- ընդգծեց Հ. Բաբայանը:

Նա այս ֆիլմի ոչ միայն ռեժիսորն է, այլ նաև սցենարիստը: Նկարահանմանն աջակցել է «Dreamshots» ընկերության հիմնադիր Գաբրիել Միրաքյանն, ով հանդիսանում է նաև ֆիլմի բեմադրող օպերատորը: Ռեժիսոր-սցենարիստը խոստովանում է՝ սցենարը շատ է փոփոխվել, նախնական ու վերջնական արդյունքները բոլորովին տարբեր են: Փոխվել է ֆիլմի սկիզբը, զարգացումը, ավարտը, անգամ ընտրված երաժշտությունը, դերակատարն ու վերնագիրը:

«Քանի տասնյակ թուղթ եմ պատռել, մինչև հասկացել եմ, թե ինչ եմ ուզում ստեղծել ու փոխանցել հանդիսատեսին: 25 րոպենաոց ֆիլմը դարձավ 5 րոպե: Կարծում եմ՝ այս առումով ես իմ գործն առավել բարդացրել, քան հեշտացրել եմ: Շատ ավելի դժվար է ամբողջ ասելիքը տեղավորել քիչ ժամանակի մեջ: Երբ սցենարն ավարտեցի, նկատեցի, որ ապագա ֆիլմում ոչ թե դիալոգներ, այլև մեկ բառ անգամ չկա: Չնայած, դա միայն «Նոկտյուրնին» չի վերաբերում: Բոլոր իմ մտաղացումների ու սցենարերի մեջ բառեր գրեթե չկան: Խոսքը միշտ ավելորդ եմ համարում: Գիտեք, ռեժիսուրայում շատախոսությունը երբեմն տանում է ռադիոյի ոլորտ՝ լսում ես ու պատկերներն անգամ չես նայում»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա:

«Նոկտյուրնը» հեռուստատեսային կյանք ունեցել է, սակայն մեծ էկրաններին չի հայտնվել: Հայկ Բաբայանն ափսոսանքով ընդգծեց՝ նման կարճամետրաժ ֆիլմերը դրամարկղային չեն: Նկատել է՝ ֆիլմի մասին շատ են թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքները: Բացասականից բոլորովին վատ չի զգում, գիտի՝ եթե թեման հավերժական է, ուրեմն ֆիլմն ինչ-որ առումով դուրս ես հանում ժամանակի դեմ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին