Նկարահանումից օրեր առաջ ինքնասպան եղավ. Հայկ Բաբայանը՝ Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «Նոկտյուրն» ֆիլմի խորհրդավոր մեկնարկի մասին

08/08/2017 18:53

Նկարահանումից օրեր առաջ ինքնասպան եղավ. Հայկ Բաբայանը՝ Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «Նոկտյուրն» ֆիլմի խորհրդավոր մեկնարկի մասին


Ինքնասպանությունը դարձել է արդի ժամանակների ամենամեծ չարիքներից մեկը: Որքան հրատապ է թեման, այնքան շատ են դրան անդրադառնում` լինի իրավական, արվեստի, թե մշակույթի լեզվով:

Դեռևս 3 տարի առաջ ժամանակակից «ինքնադաստանի» ամենատարածված տարբերակներին իր «Նոկտյուրն» ֆիլմի միջոցով անդրադարձավ նաև երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը, սակայն ֆիլմն ընդամենը օրեր առաջ գտավ իր հանդիսատեսին: Ինչպես ռեժիսորն է նկատում՝ կարճամետրաժ ֆիլմերի ճակատագիրն էլ դա է:

Aysor.am-ի հետ զրույցում ռեժիսորը բացահայտեց այն, ինչն արդեն 3 տարի իրեն հանգիստ չի տալիս. թեմային համահունչ՝ ֆիլմի նկարահանումները մեկնարկեցին խորհրդավոր պայմաններում:

«Մինչև նկարահանումներն այնպիսի բան կատարվեց, որ ողջ կյանքումս չեմ մոռանա: Զանգվածային լրատվամիջոցի առջև առաջին անգամ եմ այդ փակագծերը բացում… Այն բնակարանի բնակիչը, որտեղ պետք է նկարահանվեր ինքնասպանության մասին այս ֆիլմը, նկարահանումից օրեր առաջ ինքնասպան եղավ: Բայց նա մեր ֆիլմի բովանդակության, թեմայի մասին տեղյակ չէր: Այս դեպքն ինձ համար իսկական շոկ էր: Բառերով հնարավոր չէ նկարագրել այն ապրումները, որոնք ես ունեցա: Փաստորեն, կյանքը ֆիլմից առաջ ընկավ: Բնության սցենարն իմ սցենարից ավելի հզոր գտնվեց ու առաջ անցավ: Հենց այդ ողբերգական դեպքի պատճառով ֆիլմն ամիսներ շարունակ հետաձգվեց: Բնականաբար, փոխեցինք նկարահանման վայրը, որն այնքան էլ հեռու չէր ինքնասպան եղած կնոջ բնակարանից:  Հավատացնում եմ՝ այդ կինն իմ ճանաչած ամենահավասարակշռված ու հանգիստ մարդկանցից էր… Մի խոսքով, այս ամենի մեջ խորհրդավոր ու ֆատալիստական մի բան կա, ինչը մինչ օրս մինչև վերջ չեմ եփել իմ մեջ»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Հայկ Բաբայանը:

Սոցիալական անհավասարության, հոգեկան անհավասարակշռության ու հոգեբանական ճնշվածության, ամենաթողության, անելանելիության ու անպաշտպանվածության զգացողության մեր օրերում աշխարհում տարեկան ինքնասպան է լինում մոտ 1 միլիոն մարդ: «Նոկտյուրնի» միակ հերոսը, որին մարմնավորում է դերասան Սոս Ջանիբեկյանը, այդ միլիոնների իրական խտացումն է: Հարցին, թե ի՞նչն է ստիպել անդրադառնալ հենց այս թեմային՝ ռեժիսորը պատասխանեց.

«Ինքնասպանությունը միակ մեղքն է, որը «վերևներում» չեն ներում: Իսկ եթե Աստծո և մարդու մեջ կա մի բաժանարար գիծ, ուրեմն որպես ռեժիսոր ինձ հենց այդ գիծն էր հետաքրքիր: Ինքնասպան են լինում բանվորները, օլիգարխները, արվեստագետները, պաշտոնյաները, Հուդան, Հիտլերը և անգամ Ֆրեյդն ու Կլեոպատրան: Հենց դրա համար էլ ծնվեց «Նոկտյուրնը»:

Ընդամենը 5 րոպե, որի ընթացքում հանդիսատեսն ականատես է լինում ինքնասպանության մոլուցքով մոլորված հերոսի՝ նպատակն իրականացնելու տարբեր եղանակներին: Մարդ, ով չնայած իր աններելի որոշմանը, ունի ներքին վախ, ապրելու ցանկություն, ու երբ բազում փորձերից հետո ապրելու ցանկությունը հաղթում է, ճակատագիրն աննկատելիորեն նրան տալիս է այն, ինչին ձգտում էր 5 րոպեների ընթացքում:

«Ընդհանրապես, կարծում եմ, որ ինքնասպանների մասին շատ պետք չէ խոսել և երևույթն անգիտակցաբար տարածել: Ես հանդիսատեսի հետ այդ թեմայով «խոսում» եմ շատ արագ՝ ընդամնը 5 րոպեում: Ավելին պետք չէ: Դա անում են միտինգների, կենացների, խոսք ու զրույցների ժամանակ: Ռեժիսուրան պետք է այդ ամենից բարձր լինի: Խոսել, բայց լուռ, լռել, բայց միայն բառերով՝ դա էլ իմ ռեժիսուրան է»,- նշեց նա:

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր աշխատանք, հատկապես այնպիսիք, որոնք խնդիրների մասին են բարձրաձայնում, իրենց մեջ հստակ հաղորդագրություն են պարունակում: Նկատառմանը՝ ո՞րն է «Նոկտյուրնի» իրական մեսիջը, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Եթե ֆիլմը կամ արվեստի գործն ունենար հստակ մեսիջներ և հանդիստեսը հետևեր այդ մեսինջներին, աշխարհը վաղուց ավելի իմաստուն, գեղեցիկ, մաքուր, բարոյական, մարդասեր, բնապաշտ ու բանաստեղծական կլիներ: Բայց սրանք բառեր են միայն: Արվեստը ոչինչ չի փոխում և չի կարող փոխել: Կինոթատրոնում հուզվում ես, ծիծաղում, սարսափում, կարեկցում, հետո դուրս ես գալիս այնտեղից ու հասկանում, որ կյանքն այլ օրինաչափություն է և ինքնահոսի է… Բայց միակ մեսիջս թաքնված է ֆիլմի այն դրվագում, երբ դերասանը զենքը քունքին՝ միանգամից, անկուշտի պես առանց ձեռքերի խաղող է ուտում…»:

Յուրաքանչյուր ֆիլմի հաջողության գրավականներից է դերասանի ճիշտ ընտրությունը: Հենց նա է, որ կարողանում է թղթին հանձնածին կյանք տալ, հասանելի ու ընկալելի դարձնել հանրության համար: «Նոկտյուրնում» Սոս Ջանիբեկյանի ընտրությունը պատահական չէր: Մինչ այդ սցենարիստ-ռեժիսորը կերպարի համար շատերին էր փորձել, բայց ստանալ այն, ինչ ուզում էր` չէր ստացվել:

«Դերասանի ընտրությունն ամենաճակատագրականն է կինոյում: Սոս Ջանիբեկյանի հետ ծանոթանալով՝ նրան ուղարկեցի սցենարը, հավանեց… Հաշվի առնելով այն փաստը, որ Սոսը դրանից առաջ մերժել էր մի քանի առաջարկներ, ինքնըստինքյան քեզ դարձնում է ավելի պատասխանատու: Նրա մասին կասեմ հետևյալը՝ պարտաճանաչ, նրբանկատ, տաղանդավոր, լսող և աշխատասեր դերասան է: Պարզապես, նրա աշխատասիրությունը և ինքնակատարելագործումը այս շոու բիզնեսի աղմուկի մեջ երբեմն չի նկատվում… Առանց Սոս Ջանիբեկայնի այս ֆիլմը չեմ պատկերացնում: Նա ապրեց այդ կերպարը, արեց այն, ինչը պետք էր «Նոկտյուրնին», զգաց և վերարտադրեց այն, ինչը պետք էր հանդիստեսին հասցնել: Կարծում եմ, հետագայում ևս նրա հետ համագործակցությունը հետաքրքիր կլինի: Պետք է սիրել կյանքը ու ապրել, սիրել այնպես, ինչպես իմ հերոսը, ով ֆիլմի վերջում թրջված շարունակեց նվագել իր սիրելի Նոկտյուրնը»,- ընդգծեց Հ. Բաբայանը:

Նա այս ֆիլմի ոչ միայն ռեժիսորն է, այլ նաև սցենարիստը: Նկարահանմանն աջակցել է «Dreamshots» ընկերության հիմնադիր Գաբրիել Միրաքյանն, ով հանդիսանում է նաև ֆիլմի բեմադրող օպերատորը: Ռեժիսոր-սցենարիստը խոստովանում է՝ սցենարը շատ է փոփոխվել, նախնական ու վերջնական արդյունքները բոլորովին տարբեր են: Փոխվել է ֆիլմի սկիզբը, զարգացումը, ավարտը, անգամ ընտրված երաժշտությունը, դերակատարն ու վերնագիրը:

«Քանի տասնյակ թուղթ եմ պատռել, մինչև հասկացել եմ, թե ինչ եմ ուզում ստեղծել ու փոխանցել հանդիսատեսին: 25 րոպենաոց ֆիլմը դարձավ 5 րոպե: Կարծում եմ՝ այս առումով ես իմ գործն առավել բարդացրել, քան հեշտացրել եմ: Շատ ավելի դժվար է ամբողջ ասելիքը տեղավորել քիչ ժամանակի մեջ: Երբ սցենարն ավարտեցի, նկատեցի, որ ապագա ֆիլմում ոչ թե դիալոգներ, այլև մեկ բառ անգամ չկա: Չնայած, դա միայն «Նոկտյուրնին» չի վերաբերում: Բոլոր իմ մտաղացումների ու սցենարերի մեջ բառեր գրեթե չկան: Խոսքը միշտ ավելորդ եմ համարում: Գիտեք, ռեժիսուրայում շատախոսությունը երբեմն տանում է ռադիոյի ոլորտ՝ լսում ես ու պատկերներն անգամ չես նայում»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա:

«Նոկտյուրնը» հեռուստատեսային կյանք ունեցել է, սակայն մեծ էկրաններին չի հայտնվել: Հայկ Բաբայանն ափսոսանքով ընդգծեց՝ նման կարճամետրաժ ֆիլմերը դրամարկղային չեն: Նկատել է՝ ֆիլմի մասին շատ են թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքները: Բացասականից բոլորովին վատ չի զգում, գիտի՝ եթե թեման հավերժական է, ուրեմն ֆիլմն ինչ-որ առումով դուրս ես հանում ժամանակի դեմ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:10 Խոշոր ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց. վիրավորների մեջ են ԱՄՆ դեսպանատան և ՀՀ ՊՆ աշխատակիցներ Այսօր, 21:33 «Թանկացումներն այդքան շատ չեն». վարչապետը հորդորում է գնաճին համբերատար վերաբերվել Այսօր, 21:07 Բրիտանացի աուտիստ-նկարիչը հիշողությամբ նկարել է Նյու Յորքը (Տեսանյութ) Այսօր, 21:00 Ամազոնիայում կործանվել է «Գրինփիս» ընկերության ինքնաթիռը Այսօր, 20:51 Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Գյումրիում բացվել է Ռուսթավելի փողոցը Այսօր, 20:47 «Կոնվերս բանկ»-ից հափշտակություն կատարելու քրգործով բացահայտվել է հանցագործության մեկ այլ դեպք Այսօր, 20:40 Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանը չունի հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական հիմքեր. Արա Բաբլոյան Այսօր, 20:34 Չտեսի տրամաբանություն կա այս երկրում, որը պետք է վերացնել. Սերժ Ավետիքյան Այսօր, 20:17 Կամո Ունանյանը մեծ սպորտ վերադարձավ չեմպիոնի տիտղոսով (Տեսանյութ) Այսօր, 20:13 Սերժ Թանգյանը հայտարարում է 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավեր (Տեսանյութ) Այսօր, 20:07 Ճապոնացի գիտնականները Լուսնի վրա հայտնաբերել են քարայր, որտում կարելի է հետազոտական բազա տեղավորել Այսօր, 20:00 Թուրքիան ոչ մի բարդություն չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար. դեսպան Այսօր, 19:51 ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին Այսօր, 19:43 ՀՀ արտգործնախարարն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը վերաբերող հարցեր Այսօր, 19:26 Պարզվել են Դավթաշենում 29-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները Այսօր, 19:17 Կական կարող է վերադառնալ «Միլան» Այսօր, 19:13 Հարուցվել են քրգործեր Արագածոտնի մարզի երկու դպրոցների տնօրենների կողմից չարաշահումների դեպքերով Այսօր, 19:07 Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-կանադական համագործակցությունը Այսօր, 18:59 Մեկնարկել է գրին քարտի խաղարկության հայտերի ընդունումը Այսօր, 18:52 ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ Այսօր, 18:42 Գանգատվում էր բանտային պայմաններից, ասում էր՝ «ուզում եմ շուտ դուրս գամ». Լևոն Հայրապետյանի ընկեր Այսօր, 18:30 Կոնվերս Բանկը պարզեցրել է վճարման գործընթացները Այսօր, 18:13 Իսպանիայում և Պորտուգալիայում անտառային հրդեհների հետևանոքով զոհերի թիվը հասել է 45-ի Այսօր, 18:04 Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցանկը Այսօր, 17:56 Պատրիսիա Կաասը Բաքվում է Այսօր, 17:43 Սիրիայում զոհվել է Դեյր էզ Զորի պաշտպանության համար պատասխանատու գեներալը Այսօր, 17:31 Մեկնարկում են հանրապետական ուսանողական մարզական խաղերը Այսօր, 17:20 Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են բանակցությունները ռուսական C-400 համալիրների մատակարարման շուրջ. դեսպան Այսօր, 17:15 Լոռիում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կնոջը դանակահարելու համար Այսօր, 17:09 Լևոն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ. Բակո Սահակյան Այսօր, 17:03 Բռնցքամարտի նախկին մասնագետը զլացել է իր մասնագիտական գիտելիքները պարոն Փաշինյանի նկատամամբ ցուցադրել. Գևորգ Պետրոսյան Այսօր, 16:59 Ժամանակավոր հանձնաժողով ստեղծեք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իր կոշիկներն Արտաշես Գեղամյանով մաքրելու կապակցությամբ (Տեսանյութ) Այսօր, 16:53 «Ելք»-ի պահանջով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը հետաձգվեց Այսօր, 16:46 Կիևում շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները Այսօր, 16:37 Ուկրաինայում սկսել են միասնական պետական ժողովրդագրական ռեեստրի ձևավորումը Այսօր, 16:21 Սիրիան Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների կարիքը շատ ունի. դեսպան Այսօր, 16:14 «Դվին» հյուրանոցը կվերանվանվի «Դավիթ Բեկ». վերակառուցումը կավարտվի 2018-ին Այսօր, 16:11 Լևոն Հայրապետյանը մահացել է Մորդովիայի բանտում քաղցկեղից Այսօր, 16:01 Կարող եմ ոչ թե կես ժամ, այլ երեք ժամ էլ հարցեր տամ. Հրայր Թովմասյանը` Փաշինյան-Գեղամյան միջադեպով էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Այսօր, 15:52 Հանրահավաք Ռադայի դիմաց. Ուժայինները զանգվածաբար ստուգում են ակտիվիստների իրերն ու փաստաթղթերը Այսօր, 15:47 Հայաստանում միսը թանկացել է 10-15 տոկոսով, ձուկը` 30 տոկոսով Այսօր, 15:38 Հայաստանում բենզինը 5-6 տոկոսով թանկացել է. ՏՄՊՊՀ նախագահ Այսօր, 15:33 Տարեսկզբից մինչ հիմա կարագի գինն աճել է շուրջ 35 տոկոսով. Արտակ Շաբոյան Այսօր, 15:28 ԱԺ-ում քննարկվում է «Ելք»-ի պահանջով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը Այսօր, 15:23 Ամենայն հավանականությամբ՝ Իրաքյան Քրդստանի իշխանությունները կգնան զիջումների Այսօր, 15:16 Ռոման Բաբաևը խոսել է «ԲԿՄԱ»-ի՝ Մխիթարյանին ձեռքից բաց թողնելու մասին Այսօր, 15:08 Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում ջուր չի լինի Այսօր, 15:00 Ձյուդոյի ֆեդերացիան նոր քարտուղար ունի, իսկ մարզիչն ազատվել է պաշտոնից Այսօր, 14:53 Քննչական կոմիտեների համատեղ նիստի ձևաչափը փոխգործակցության լավ հարթակ է. Նախագահ Այսօր, 14:46 Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» Այսօր, 14:37 Կառավարությունը գերատեսչական բռնություն է գործադրում Ազգային ժողովի նկատմամբ. Գևորգ Պետրոսյան Այսօր, 14:28 Արյունաբանական կենտրոնին Կարեն Վարդանյանի նվիրած 76 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումը կյանքեր կփրկի (Տեսանյութ) Այսօր, 14:21 «Կոնվերս բանկից» կատարված հափշտակության գործով 3 անձի առաջադրվել է մեղադրանք, մեկ անձի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում Այսօր, 14:14 Գիտնականներն արձանագրել են գրավիտացիոն ալիքներ և երկու աստղի բախում Այսօր, 14:05 «Կորկ Սիթին» Իռլանդիայի չեմպիոն է հռչակվել Այսօր, 13:52 Վիգեն Սարգսյանը պատմել է, թե որն է իր պաշտոնավարման մեկ տարվա գլխավոր ձեռքբերումը Այսօր, 13:44 2017-ի ութ ամսվա ընթացքում օտարերկրյա ներդրումների թիվը կազմել է 1 մլրդ 24 մլն ԱՄՆ դոլար Այսօր, 13:41 Կայացել է Հայաստանի ազգային գործարար օրակարգի մեկնարկային ժողովը Այսօր, 13:31 Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները մոտ ապագայում կհանդիպեն Այսօր, 13:30 Բակո Սահակյանը խորին երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես սատարում են Արցախին Այսօր, 13:21 11.2 տոկոս. այսպիսի աճ չենք ունեցել դեպի իրանական շուկա. Նախարար Այսօր, 13:13 Հրայր Թովմասյանը խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանին Աղայանի բացատրական բառարանը կարդալ Այսօր, 13:04 Կոնվերս Բանկը վերանայել է հիփոթեքային վարկավորման պայմանները Այսօր, 13:01 Թևնոցներն ու մատանիները կփոխարինեն մոսկովյան մետրոների տոմսերին (Տեսանյութ) Այսօր, 12:50 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 12:39 Դեպի ԵԱՏՄ արտահանումն աճել է 34,2 տոկոսով. Սուրեն Կարայան Այսօր, 12:37 Իտալական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցել Այսօր, 12:30 Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հստակեցնել, թե ինքնասպանություն կատարածներից քանիսն են թմրամիջոցի ազդեցության տակ գտնվել Այսօր, 12:27 Թաիլանդում տրանսվեստիտը թալանել է ռուս զբոսաշրջիկի Այսօր, 12:20 Տնտեսության զարգացման ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունն ամբողջովին արդարացված է. Սուրեն Կարայան Այսօր, 12:14 Արցախի անկախությանն այլընտրանք չկա. հետագա ճակատագիրն Արցախի քաղաքացիների որոշելու խնդիրն է. Շարմազանով Այսօր, 12:05 Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Այսօր, 11:59 «Սահմանն ամրացման ևս մեկ քայլ». Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում Այսօր, 11:50 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 11:44 Տիգրան Բալայան. Երբեք չենք մոռանա Լևոն Հայրապետյանին և նրա ժառանգությունը Այսօր, 11:40 Ո՞վ էր Ուժգորոդում սպանված հայ գործարար Նիկողոսյանը Այսօր, 11:31 Հոկտեմբերի 6 -12-ը մայրաքաղաքում ծնվել է 425 երեխա Այսօր, 11:23 «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է գործարար Լևոն Հայրապետյանը Այսօր, 11:20 Պենտագոն. Սիրիայում և Իրաքում գտնվող ԻՊ-ի գրոհայինների թիվը կազմում է 6500 Այսօր, 11:12 Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցվել է 1 միլիոնից ավելի վնաս Այսօր, 11:04 Թուրքիայում պայթյունի հետևանքով տուժել է 18 մարդ Այսօր, 10:55 Ողբերգական ավտովթար՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ. Բժիշկը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:47 Մյասնիկյան-Բաղրամյան ճանապարհին 90 հատ գազաբալոնով բեռնված «ЗиЛ»-ն ընկել է ձորը Այսօր, 10:39 Արմեն Ջիգարխանյանը մտադիր է ամուսնալուծվել և կնոջ հետ հավասարաչափ կիսվել ունեցածքով Այսօր, 10:26 Երևանում ու Լոռիում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:17 Հուշագրերի դրույթների կիրառումը կդառնա տարածաշրջանում մինչդատական վարույթ իրականացնող մարմինների համագործակցության ամրապնդման լավագույն դրսևորումներից. Աղվան Հովսեփյան Այսօր, 10:14 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 10:10 Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ դանակահարել է կնոջը Այսօր, 10:05 ԱԱԾ-ն սկսել է զբաղվել «Հարավկովկասյան երկաթուղիներում» առկա ապօրինությունների ուսումնասիրությամբ. «Ժամանակ» Այսօր, 09:59 Պատգամավորների մի մասը տեղյակ չի եղել ՊՆ-ում կազմակերպված քննարկումից. «Հրապարակ» Այսօր, 09:55 Ասոցացման պայմանագիրը թեև արժե ստորագրել, բայց այն որևէ երաշխիք չի տալիս, որ քո երկիրը կհաղթահարի կոռուպցիան. «Առավոտ» Այսօր, 09:52 Այրումի պահածոների գործարանը տևական ժամանակ է՝ չի աշխատում. «Ժողովուրդ» Այսօր, 09:48 Վաչե Տերտերյան. Մարզպետների ինստիտուտում որոշակի փոփոխություններ լինեն. «Ժամանակ» Այսօր, 09:43 Գեներալ Սեյրանի ու Սամվել Ալեքսանյանի միջև սև կատու է անցել «Հրապարակ» Այսօր, 09:39 Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը 8 միլիոնը գերազանցող երկու ժամացույց ունի. «Փաստ» Այսօր, 09:35 ԱՆ պաշտոնյա. Գրիպի հարուցիչներ շրջանառության մեջ չկան. ՀԺ Այսօր, 09:32 Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 24-ին Հայաստան կայցելի. «Ժամանակ» Այսօր, 09:29 «Կոնվերսբանկից» կատարված կողոպուտի գործով ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաևՊՆ պետհամարանիշը գողանալու մեջ. «Ժողովուրդ» Այսօր, 09:25 Վարդենիսում ՏԻՄ ընտրությունները վերածվելու են նախկին և ներկա մարզպետների մրցապայքարի. «Հրապարակ» 17/10/2017 21:52 ԵԱՀԿ նախագահող Ավստրիան թարմություն է տեսնում ԼՂ հակամարտության բանակցություններում

Տվյալ բաժնի վերջին նյութերը