09/08/2017 10:16
Դենդրոպարկի մուտքը բնապահպանության նախարարությունը վճարովի է դարձրել. «Առավոտ»
«Առավոտ»-ի հաղորդմամբ՝ բնապահպանության նախարարությունը Ստեփանավանի Դենդրոպարկի մուտքը վճարովի է դարձրել։
Նախկինում այն անվճար էր։
«Երբ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ այս տարվա սկզբին հայտարարեց, որ տուրիզմի ոլորտում արագ և լուրջ փոփոխություններ են անելու, ամենայն հավանականությամբ նկատի ուներ նաև այս փոփոխությունը, որը տեղի ունեցավ արագ և բավականին լուրջ։ Նախորդ տարվա համեմատ բավականին լուրջ փոփոխության է ենթարկվել նաև Դենդրապարկ տանող ճանապարհը, ավելի են խորացել փոսերը, անհետացել է ասֆալտը, և վարորդները, որպես այլընտրանքային ճանապարհ, սկսել են Դենդրոպարկ գնալ դաշտերով», - հեգնել է թերթը։