Կոլեգաներիցս և ոչ ոք չի քաջալերում իմ քայլերը` նրանք վախենում են դերեր ու կոչումներ չստանալուց. Անահիտ Մութաֆյան

10/08/2017 16:36

Կոլեգաներիցս և ոչ ոք չի քաջալերում իմ քայլերը` նրանք վախենում են դերեր ու կոչումներ չստանալուց. Անահիտ Մութաֆյան


Հանրային ճանաչում ունեցող մարդկանց անձնական կյանքը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է: Առավել թիրախային են քաղաքական և բեմական գործունեությամբ զբաղվողները, հատկապես՝ կանայք:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը մեկ անգամ չէ, որ սեփական մաշկի վրա զգացել է ասեկոսեների «համը», սակայն նման խոսակցությունները նրա համար տարիների հետ սովորական երևույթ են դարձել: Հիմա փորձում է ամեն ինչին գյումրեցուն բնորոշ հումորով ու գունավոր ակնոցներով նայել:

Aysor.am-ի զրուցակիցը Անահիտ Մութաֆյանն է:

- Անահիտ, արդեն տևական ժամանակ է, «Առաջնորդներ» սերիալում Ձեր կերպարային գիծն ավարտվել է: Նոր էկրանային առաջարկներ չունե՞ք:

- Այո, բավական ժամանակ է՝ չեմ նկարահանվում: Այս ընթացքում եղել են առաջարկներ, սակայն ես բնույթով հավատարիմ մարդ եմ, եթե մեկի հետ սկսվում է համագործակցություն, ապա ցանկալի է երկար շարունակել: Դեռևս սպասում եմ իմ շատ սիրելի Դիանա Գիգորյանի նոր առաջարկին: Եթե նոր պրոյեկտում նա կունենա ինձ համար հարմար կերպար՝ կհամագործակցեմ մեծ սիրով, եթե ոչ՝ աշխատանքս կշարունակեմ ուրիշ պրոդյուսերի և սցենարիստի հետ:

-  Ի՞նչ նոր կերպարով կցանկանաք ներկայանալ:

- Իմ էկրանային 8 տարիների ընթացքում անընդհատ ներկայացել եմ սիրող մոր ու կնոջ կերպարում: Շատ հաճելի է մարմնավորել դրական ու սիրված կերպարներ, բայց, որպես դերասանուհի, այս անգամ կցանկանայի հանդես գալ բացասական կերպարով, քանզի որքան էլ փորձես վարպետության շնորհիվ տարբերակել կերպարները, այնուամենայնիվ, նույն գիծն ունեցող կերպարը խաղում ես նույնանման:

- Գիտեմ, որ պատրաստվում էիք Արցախում ներկայացումով հանդես գալ, որը բարեգործական բնույթ էր կրելու: Ինչո՞վ էր պայմանավորված այդ որոշումը, ինչպե՞ս ծնվեց գաղափարը:

- Դեռևս 1988 թվականից մասնակցել եմ Արցախյան շարժմանը՝ կամա թե ակամա հայտնվելով այդ շարժման կիզակետում. հորս ուսերին նստած մասնակցում էի միտինգներին, իսկ երեկոյան ժամերին օգնում հորս ու նրա ընկերներին փաթեթավորել ճակատ ուղարկվող ծանրոցները: Այնպես որ Արցախն ինձ համար միշտ թանկ է եղել ու կմնա: Ապրիլյան քառօրյայի ժամանակ ցանկություն հայտնեցի մեկնել ճակատ և լինել առաջնագծում, սակայն ինձ ոչ-ոք թույլ չտվեց, ու այժմ իմ պարտքն եմ համարում անել ինչ-որ բան Արցախի համար: Մի քանի ընկերներով որոշեցինք կազմել թատերախումբ, բեմադրել ներկայացում և մեր պարտքը հանձնել ապրիլյան քառօրյային զոհեր ունեցած արցախցի ընտանիքներին:

- Եվ ովքե՞ր են ներառված այդ թատերախմբում:

- Այն կազմված է պրոֆեսիոնալ դերասաններից. Անուշկա Մարգարյանն է, Մկո Վարդանյանը, ես: Ներկայացումը բեմադրել է Արմեն Թովմասյանը: Բայց այսօր կանգնել ենք լուրջ խնդրի առաջ. ներկայացումը պատրաստ է, Արցախի Հանրապետության Մշակույթի նախարարության հետ կա պայմանավորվածություն, սակայն, ինչպես միշտ, արվեստին խանգարում է գումարը: Չունենք հովանավոր, որը կհոգա մեր ճանապարհածախսը մինչև Արցախ…

- Որքան նկատում եմ, այժմ Ձեր զբաղվածությունը մեծ չէ, հարկադրված պարապուրդի մեջ եք:

- Այո, կարելի է ասել՝ այժմ գրեթե պարապուրդի մեջ եմ, վայելում եմ 5 տարի երազած հանգիստս, սակայն աշխատելն ինձ համար ավելի հաճելի է: Բայց ազատ ժամանակս իզուր չեմ վատնում: Այժմ զբաղված եմ, իմ կարծիքով, ազգանվեր գործով: Հիմա շատ ակտիվ միացել եմ Լոռու մարզի Արդվի համայնքի ժողովրդի պայքարին և դրանով իսկ ուզում եմ սթափության կոչ անել մեր պաշտոնյաներին, որ բացի ոսկուց, փողից, մեր ազգին  անհրաժեշտ են նաև ազգային արժեքներ: Ինչպիսին է, օրինակ, Արդվի գյուղում գտնվող 7-րդ դարի եկեղեցին, որտեղ թաղված է Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը: Այնպես որ, ակտիվորեն օգնում եմ այդ համայնքի բնակիչներին, նրանց հետ մասնակցում բողոքի ակցիաներին, նամակագրությանը, աջակցում ԶԼՄ-ների հետ կապի հարցում:

- Արդվիի բնակիչների պահանջը բոլորովին այլ է, քան մշակութային կոթողի պահպանումը. նրանք հայտարարել էին, որ դեմ են համայնքի տարածքում որևէ հանքարդյունաբերական գործունեության իրականացմանը, քանի որ դրա պատճառով կզրկվեն անտառից ու մաքուր ջրից, գյուղի ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով:

- Թող ինձ ներեն իմ կողմից շատ հարգված արդվեցիները, բայց իմ գերխնդիրը պատմամշակութային ու եկեղեցական արժեքներն են: Ինչ խոսք, մի ողջ գյուղի զրկել մաքուր ջրից և մաքուր օդից՝ հանցագործություն է, ավելի մեծ հանցագործություն է այդ տարածքի կանանց զրկելը առողջությունից և լիարժեք երեխաներ լույս աշխարհ բելելուց: Իմ պայքարը երեխաններն են ու պատմամշակութային արժեքները, քանզի արոտավայրերից այնքան էլ խելքս չի հասնում (ժպտում է, հեղ.):

- Անահիտ, արդյոք քաղաքական, տնտեսական տարբեր խնդիրների մեջ մտնելը չի՞ խանգարում դեասանուհուն:

- Երբեք ոչինչ չի կարող խանգարել արվեստագետին՝ լինել ակտիվ ու իր երկրին նվիրված քաղաքացի: Ավելի քան օգնում է: Երբ բեմում արտաբերում ես մի նախադասություն, պետք է հասկանաս՝ ինչի՞ մասին է խոսքը: Իսկ բեմից կարելի է ասել ավելին, իհարկե, ենթատեքստերով, քան միտինգների հարթակներից:

- Ձեր կոլեգաները, գործընկերները որքանո՞վ են սատարում, քաջալերում Ձեր քայլերը, կամ, գուցե, ընդհակառա՞կը:

- Ցավով պիտի նշեմ, որ մեր սերունդը լավ քաղաքացիներ չունի, մեզ «աճեցրել» են սովետական ոգով՝ միշտ վախեցած ու միշտ ստվերում: Ցավոք, կոլեգաներիցս և ոչ ոք չի քաջալերում իմ քայլերը, որովհետև նրանք վախենում են դերեր չստանալուց, ոմանք էլ՝ կոչումներ չստանալուց…

- Դուք չե՞ք վախենում:

- Ո՛չ, չեմ վախենում, քանզի, երբ կանգնում եմ հասարակ գյուղացու կողքին ու նրա հետ հավասար պայքարում ու այդ ընթացքում տեսնում նրա հայացքը, որի մեջ կա մեծ երախտագիտություն, դա ինձ համար լավագույն կոչումն է ու պարգևը:

- Այնուամենայնիվ, այդ խնդրի հետ առնչվե՞լ եք, զգացե՞լ եք, որ լավ դերերը հենց այդ պատճառով Ձեզ բաժին չի հասնում:

- Ոչ, այդ լավ դերերի բացակայության խնդիրը իմ քաղաքացիական ակտիվության մեջ չէ, այլ ազգային ակադեմիական թատրոնում իմ ոչ հայկական դեմքն է: Համենայնդեպս, այդպես են ասում (ժպտում է, հեղ.): Այդ իսկ պատճառով թատրոնում քիչ դերեր ունեմ, բայց բոլորն էլ խաղում եմ որակյալ: Ես որակի կողմնակից եմ, ոչ թե` քանակի:

- Հանրային մարդկանց անձնական կյանքը բոլոր ժամանակներում է հետաքրքրել է հասարակությանը: Մենք էլ չշրջանցենք… Արդեն ժամանակը չէ՞ մտածել ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու մասին:

- Բավական երկար ժամանակ է, ինչ մամուլի համար փակ է իմ անձնականը: Գրեթե մեկ տարի է՝ ոչ մի հարցազրույց չեմ տվել և չեմ խոսել անձնականիս մասին: Բայց ասեմ, որ իմ հոգում նորից փոթորիկ է, հաճելի ու ուժգին փոթորիկ, երբեմն՝ կիզող արև, երբեմն՝ ամպրոպ ու կայծակ, երբեմն՝ ունայնություն: Այսքանով կարող եմ նկարագրել անձնական կյանքս… Բայց ես երջանիկ եմ նրանով, ինչ ունեմ, կամ չունեմ…

- Գյումրեցիները խիստ են, ավանդապաշտ, բայց արտիստներն էլ սիրում են ազատ կյանքով ապրել… Դուք գյումրեցի դերասանուհի եք, Ձեր դեպքում ի՞նչն է հաղթում՝ մասնագիտությո՞ւնը, թե՞ հողն ու ջուրը:

- Գյումրին ըդիգ աշխարհի կենդրոնն է, գյումրեցի էղնելը ըդիգ պադիվ է ու արժանապատվություն (ժպտում է, հեղ.)… Ես հպարտ եմ, որ մեծացել եմ ավանդույթներով ու «ադաթներով» լի քաղաքում, բայց և չեմ «կոտրել» իմ ծննդավայրի՝ Վանաձորի մաքրությունն ու միամտությունը, որը շատ է խանգարել և դեռ երբեմն խանգարում է: Դրա համար իմ գյումրեցի ընկերները միշտ ասում են՝ ըսիգ շուռ էգած լեննագանցի է (ժպտում է, հեղ.): Բայցև, միշտ պահում եմ նորմերը՝ ազատությունս չխառնելով լկտիության հետ:

- Ինչո՞վ է պայմանավորված Ձեր՝ հաճախակի սիրահարվելն ու հիասթափվելը: Դո՞ւք եք հոգնում ու լքում, թե՞ Ձեզանից են հոգնում:

- Կխոստովանեմ՝ ես խառնվածքով բուռն մարդ եմ, հոգնում եմ միապաղաղությունից, ինձ միշտ նորություն է պետք ստեղծագործելու համար, միշտ նոր շունչ է պետք: Չեմ կարող ասել, որ միշտ ես եմ թողնում: Համարձակներ եղել են, որ ինձ են լքել, բայց միշտ վերադարձել՝ ուշացած: Եղել են դեպքեր, որ ես եմ թողել՝ հասկանալով, որ նա իմ տեսակը չէ: Բայց մի բան հաստատ է, երբեք չեմ չարացել իր տեսակի վրա: Գիտեք, յուրաքանչյուրս էլ մարդ ենք և սխալվելու իրավունք ունենք: Մեկը ներում է քո մեծ սխալը, իսկ մյուսը` քո ամենափոքրիկ սխալը դարձնում ճակատագրական... Եվ վերջ այն հեքիաթին, որը հյուսել եք միասին…

- Ո՞ր դեպքում եք ինքներդ հեռանում:

- Ինձ համար ատելի է սուտը և շատ հաճախ փախել եմ այդ ստի պատճառով, նույնիսկ հրաժարվել եմ մեծ սիրուց՝ փոքրիկ ստի պատճառով: Տղամարդն իրավունք չունի ստելու, քանզի, եթե տղամարդու բերանից սուտ է դուրս գալիս, ուրեմն նա իրավունք չունի տղամարդ կոչվելու…

- Այս 34 տարիների ընթացքում երբևէ իրապես սիրե՞լ եք:

- Այո, սիրում եմ հիմա: Իմ 34 տարիների ընթացքում երբեք չեմ հասկացել խանդոտ կանանց, սակայն այժմ ինքս եմ խանդում, և ինձ թվում է, որ վերջապես իրական ու մեծ սերը թակեց իմ դուռը:

- Կա՞ն տղամարդու մեջ լավ ու վատ հատկանիշներ, որոնց այսուհետ ուշադրություն կդարձնեք:

- Այո, իհարկե, գտել եմ այդ լավ ու վատ հատկանաշիները, սակայն, հուսով եմ, այլևս հնարավորություն չեմ ունենա մեկ ուրիշ տղամարդու մեջ փնտրել այդ ամենը:

- Որքան նկատում եմ՝ Ձեզ չեն անհանգստացնում կողմնակի խոսակցությունները:

- Սկզբում շատ էի հուզվում, օրերով փակվում տանը և ցավ տանում, սակայն այժմ բացարձակ չեմ մտածում այդ խոսակցությունների մասին, քանի որ մարդիկ չար են ու պատրաստ են յուրաքանչյուր լուսավոր կետ ոչնչացնել իրենց բամբասանքով ու ստով: Ես պատասխանատում եմ 3 հոգու առաջ՝ իմ, մորս և ամենակարևորը՝ Աստծո: Մնացածը թող իրենք մտածեն ՝ ինչ եմ անում ես և ինչ են խոսում իրենք (ժպտում է, հեղ.): 


 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18/10/2017 22:20 Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Արաբկիրի ոստիկանապետին 18/10/2017 22:10 Խոշոր ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց. վիրավորների մեջ են ԱՄՆ դեսպանատան և ՀՀ ՊՆ աշխատակիցներ 18/10/2017 21:33 «Թանկացումներն այդքան շատ չեն». վարչապետը հորդորում է գնաճին համբերատար վերաբերվել 18/10/2017 21:07 Բրիտանացի աուտիստ-նկարիչը հիշողությամբ նկարել է Նյու Յորքը (Տեսանյութ) 18/10/2017 21:00 Ամազոնիայում կործանվել է «Գրինփիս» ընկերության ինքնաթիռը 18/10/2017 20:51 Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Գյումրիում բացվել է Ռուսթավելի փողոցը 18/10/2017 20:47 «Կոնվերս բանկ»-ից հափշտակություն կատարելու քրգործով բացահայտվել է հանցագործության մեկ այլ դեպք 18/10/2017 20:40 Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանը չունի հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական հիմքեր. Արա Բաբլոյան 18/10/2017 20:34 Չտեսի տրամաբանություն կա այս երկրում, որը պետք է վերացնել. Սերժ Ավետիքյան 18/10/2017 20:17 Կամո Ունանյանը մեծ սպորտ վերադարձավ չեմպիոնի տիտղոսով (Տեսանյութ) 18/10/2017 20:13 Սերժ Թանգյանը հայտարարում է 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավեր (Տեսանյութ) 18/10/2017 20:07 Ճապոնացի գիտնականները Լուսնի վրա հայտնաբերել են քարայր, որտում կարելի է հետազոտական բազա տեղավորել 18/10/2017 20:00 Թուրքիան ոչ մի բարդություն չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար. դեսպան 18/10/2017 19:51 ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին 18/10/2017 19:43 ՀՀ արտգործնախարարն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը վերաբերող հարցեր 18/10/2017 19:26 Պարզվել են Դավթաշենում 29-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները 18/10/2017 19:17 Կական կարող է վերադառնալ «Միլան» 18/10/2017 19:13 Հարուցվել են քրգործեր Արագածոտնի մարզի երկու դպրոցների տնօրենների կողմից չարաշահումների դեպքերով 18/10/2017 19:07 Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-կանադական համագործակցությունը 18/10/2017 18:59 Մեկնարկել է գրին քարտի խաղարկության հայտերի ընդունումը 18/10/2017 18:52 ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ 18/10/2017 18:42 Գանգատվում էր բանտային պայմաններից, ասում էր՝ «ուզում եմ շուտ դուրս գամ». Լևոն Հայրապետյանի ընկեր 18/10/2017 18:30 Կոնվերս Բանկը պարզեցրել է վճարման գործընթացները 18/10/2017 18:13 Իսպանիայում և Պորտուգալիայում անտառային հրդեհների հետևանոքով զոհերի թիվը հասել է 45-ի 18/10/2017 18:04 Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցանկը 18/10/2017 17:56 Պատրիսիա Կաասը Բաքվում է 18/10/2017 17:43 Սիրիայում զոհվել է Դեյր էզ Զորի պաշտպանության համար պատասխանատու գեներալը 18/10/2017 17:31 Մեկնարկում են հանրապետական ուսանողական մարզական խաղերը 18/10/2017 17:20 Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են բանակցությունները ռուսական C-400 համալիրների մատակարարման շուրջ. դեսպան 18/10/2017 17:15 Լոռիում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կնոջը դանակահարելու համար 18/10/2017 17:09 Լևոն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ. Բակո Սահակյան 18/10/2017 17:03 Բռնցքամարտի նախկին մասնագետը զլացել է իր մասնագիտական գիտելիքները պարոն Փաշինյանի նկատամամբ ցուցադրել. Գևորգ Պետրոսյան 18/10/2017 16:59 Ժամանակավոր հանձնաժողով ստեղծեք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իր կոշիկներն Արտաշես Գեղամյանով մաքրելու կապակցությամբ (Տեսանյութ) 18/10/2017 16:53 «Ելք»-ի պահանջով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը հետաձգվեց 18/10/2017 16:46 Կիևում շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները 18/10/2017 16:37 Ուկրաինայում սկսել են միասնական պետական ժողովրդագրական ռեեստրի ձևավորումը 18/10/2017 16:21 Սիրիան Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների կարիքը շատ ունի. դեսպան 18/10/2017 16:14 «Դվին» հյուրանոցը կվերանվանվի «Դավիթ Բեկ». վերակառուցումը կավարտվի 2018-ին 18/10/2017 16:11 Լևոն Հայրապետյանը մահացել է Մորդովիայի բանտում քաղցկեղից 18/10/2017 16:01 Կարող եմ ոչ թե կես ժամ, այլ երեք ժամ էլ հարցեր տամ. Հրայր Թովմասյանը` Փաշինյան-Գեղամյան միջադեպով էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ 18/10/2017 15:52 Հանրահավաք Ռադայի դիմաց. Ուժայինները զանգվածաբար ստուգում են ակտիվիստների իրերն ու փաստաթղթերը 18/10/2017 15:47 Հայաստանում միսը թանկացել է 10-15 տոկոսով, ձուկը` 30 տոկոսով 18/10/2017 15:38 Հայաստանում բենզինը 5-6 տոկոսով թանկացել է. ՏՄՊՊՀ նախագահ 18/10/2017 15:33 Տարեսկզբից մինչ հիմա կարագի գինն աճել է շուրջ 35 տոկոսով. Արտակ Շաբոյան 18/10/2017 15:28 ԱԺ-ում քննարկվում է «Ելք»-ի պահանջով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը 18/10/2017 15:23 Ամենայն հավանականությամբ՝ Իրաքյան Քրդստանի իշխանությունները կգնան զիջումների 18/10/2017 15:16 Ռոման Բաբաևը խոսել է «ԲԿՄԱ»-ի՝ Մխիթարյանին ձեռքից բաց թողնելու մասին 18/10/2017 15:08 Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում ջուր չի լինի 18/10/2017 15:00 Ձյուդոյի ֆեդերացիան նոր քարտուղար ունի, իսկ մարզիչն ազատվել է պաշտոնից 18/10/2017 14:53 Քննչական կոմիտեների համատեղ նիստի ձևաչափը փոխգործակցության լավ հարթակ է. Նախագահ 18/10/2017 14:46 Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» 18/10/2017 14:37 Կառավարությունը գերատեսչական բռնություն է գործադրում Ազգային ժողովի նկատմամբ. Գևորգ Պետրոսյան 18/10/2017 14:28 Արյունաբանական կենտրոնին Կարեն Վարդանյանի նվիրած 76 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումը կյանքեր կփրկի (Տեսանյութ) 18/10/2017 14:21 «Կոնվերս բանկից» կատարված հափշտակության գործով 3 անձի առաջադրվել է մեղադրանք, մեկ անձի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում 18/10/2017 14:14 Գիտնականներն արձանագրել են գրավիտացիոն ալիքներ և երկու աստղի բախում 18/10/2017 14:05 «Կորկ Սիթին» Իռլանդիայի չեմպիոն է հռչակվել 18/10/2017 13:52 Վիգեն Սարգսյանը պատմել է, թե որն է իր պաշտոնավարման մեկ տարվա գլխավոր ձեռքբերումը 18/10/2017 13:44 2017-ի ութ ամսվա ընթացքում օտարերկրյա ներդրումների թիվը կազմել է 1 մլրդ 24 մլն ԱՄՆ դոլար 18/10/2017 13:41 Կայացել է Հայաստանի ազգային գործարար օրակարգի մեկնարկային ժողովը 18/10/2017 13:31 Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները մոտ ապագայում կհանդիպեն 18/10/2017 13:30 Բակո Սահակյանը խորին երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես սատարում են Արցախին 18/10/2017 13:21 11.2 տոկոս. այսպիսի աճ չենք ունեցել դեպի իրանական շուկա. Նախարար 18/10/2017 13:13 Հրայր Թովմասյանը խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանին Աղայանի բացատրական բառարանը կարդալ 18/10/2017 13:04 Կոնվերս Բանկը վերանայել է հիփոթեքային վարկավորման պայմանները 18/10/2017 13:01 Թևնոցներն ու մատանիները կփոխարինեն մոսկովյան մետրոների տոմսերին (Տեսանյութ) 18/10/2017 12:50 Նավթի համաշխարհային գներն աճում են 18/10/2017 12:39 Դեպի ԵԱՏՄ արտահանումն աճել է 34,2 տոկոսով. Սուրեն Կարայան 18/10/2017 12:37 Իտալական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցել 18/10/2017 12:30 Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հստակեցնել, թե ինքնասպանություն կատարածներից քանիսն են թմրամիջոցի ազդեցության տակ գտնվել 18/10/2017 12:27 Թաիլանդում տրանսվեստիտը թալանել է ռուս զբոսաշրջիկի 18/10/2017 12:20 Տնտեսության զարգացման ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունն ամբողջովին արդարացված է. Սուրեն Կարայան 18/10/2017 12:14 Արցախի անկախությանն այլընտրանք չկա. հետագա ճակատագիրն Արցախի քաղաքացիների որոշելու խնդիրն է. Շարմազանով 18/10/2017 12:05 Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ 18/10/2017 11:59 «Սահմանն ամրացման ևս մեկ քայլ». Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում 18/10/2017 11:50 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 18/10/2017 11:44 Տիգրան Բալայան. Երբեք չենք մոռանա Լևոն Հայրապետյանին և նրա ժառանգությունը 18/10/2017 11:40 Ո՞վ էր Ուժգորոդում սպանված հայ գործարար Նիկողոսյանը 18/10/2017 11:31 Հոկտեմբերի 6 -12-ը մայրաքաղաքում ծնվել է 425 երեխա 18/10/2017 11:23 «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է գործարար Լևոն Հայրապետյանը 18/10/2017 11:20 Պենտագոն. Սիրիայում և Իրաքում գտնվող ԻՊ-ի գրոհայինների թիվը կազմում է 6500 18/10/2017 11:12 Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցվել է 1 միլիոնից ավելի վնաս 18/10/2017 11:04 Թուրքիայում պայթյունի հետևանքով տուժել է 18 մարդ 18/10/2017 10:55 Ողբերգական ավտովթար՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ. Բժիշկը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է 18/10/2017 10:47 Մյասնիկյան-Բաղրամյան ճանապարհին 90 հատ գազաբալոնով բեռնված «ЗиЛ»-ն ընկել է ձորը 18/10/2017 10:39 Արմեն Ջիգարխանյանը մտադիր է ամուսնալուծվել և կնոջ հետ հավասարաչափ կիսվել ունեցածքով 18/10/2017 10:26 Երևանում ու Լոռիում հոսանքազրկումներ են սպասվում 18/10/2017 10:17 Հուշագրերի դրույթների կիրառումը կդառնա տարածաշրջանում մինչդատական վարույթ իրականացնող մարմինների համագործակցության ամրապնդման լավագույն դրսևորումներից. Աղվան Հովսեփյան 18/10/2017 10:14 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 18/10/2017 10:10 Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ դանակահարել է կնոջը 18/10/2017 10:05 ԱԱԾ-ն սկսել է զբաղվել «Հարավկովկասյան երկաթուղիներում» առկա ապօրինությունների ուսումնասիրությամբ. «Ժամանակ» 18/10/2017 09:59 Պատգամավորների մի մասը տեղյակ չի եղել ՊՆ-ում կազմակերպված քննարկումից. «Հրապարակ» 18/10/2017 09:55 Ասոցացման պայմանագիրը թեև արժե ստորագրել, բայց այն որևէ երաշխիք չի տալիս, որ քո երկիրը կհաղթահարի կոռուպցիան. «Առավոտ» 18/10/2017 09:52 Այրումի պահածոների գործարանը տևական ժամանակ է՝ չի աշխատում. «Ժողովուրդ» 18/10/2017 09:48 Վաչե Տերտերյան. Մարզպետների ինստիտուտում որոշակի փոփոխություններ լինեն. «Ժամանակ» 18/10/2017 09:43 Գեներալ Սեյրանի ու Սամվել Ալեքսանյանի միջև սև կատու է անցել «Հրապարակ» 18/10/2017 09:39 Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը 8 միլիոնը գերազանցող երկու ժամացույց ունի. «Փաստ» 18/10/2017 09:35 ԱՆ պաշտոնյա. Գրիպի հարուցիչներ շրջանառության մեջ չկան. ՀԺ 18/10/2017 09:32 Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 24-ին Հայաստան կայցելի. «Ժամանակ» 18/10/2017 09:29 «Կոնվերսբանկից» կատարված կողոպուտի գործով ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաևՊՆ պետհամարանիշը գողանալու մեջ. «Ժողովուրդ» 18/10/2017 09:25 Վարդենիսում ՏԻՄ ընտրությունները վերածվելու են նախկին և ներկա մարզպետների մրցապայքարի. «Հրապարակ»

Տվյալ բաժնի վերջին նյութերը