11/08/2017 14:24
Չինաստանում ավտոբուսի վթարի հետևանքով 36 մարդ է զոհվել
Առնվազն 36 մարդ է զոհվել ու ևս 13-ը տուժել են նախօրեի երեկոյան Չինաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հայտնում է «Интерфакс»-ը` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Դեռևս չպարզված պատճառով ավտոբուսը, որը Չենդու քաղաքից (Սիչուանի նահանգ) ընթանում էր Լոյան քաղաք (Հենանի նահանգ) Պեկին-Կունմին արագընթացիկ ճանապարհին բարձ արագությամբ պատին է բախվել:
Բոլոր տուժածներն ուղարկվել են բուժհաստատություններ: Վթարի պահին ավտոբուսում եղել է 49 մարդ:
Պատահարի պատճառները պարզվում են: