11/08/2017 14:11
Սաակաշվիլին Հունգարիայում է
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ գտնվում է Հունգարիայում, փոխանցում է РИА Новости-ն:
«Ընտանիքի հետ այցելել եմ հունգարական Բալատոն լիճ: Հունգարացի Անդրաշ արքայի և նրա կնոջ՝ ուկրաինացի արքայադուստր Անաստասիայի արձանի մոտ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Վրաստանի նախկին նախագահը զրկվել է քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ ոչ ստույգ տվյալներ տրամադրելու պատճառով: