11/08/2017 13:39
Ես չեմ կարող բռնազավթել այն, ինչ ինձ է պատկանում. Արթուր Վարդանյան
Նորք Մարաշում դեռևս 2015-ի հոկտեմբերին վնասազերծված զինված խմբիչ գործով ամբաստանյալ և զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանն իրեն առաջադրված մեղադրանքը կեղծ է համարում:
«Սա կեղծ է ու ժողովրդին ցույց տալու համար է, որ կարող են դատել յուրաքանչյուրին: Հանցագործ չկա»,- այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարդանյանը:
Նա ասաց նաև, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը ու ավելացրեց.
«Եթե ժողովրդավարական երկրում ենք ապրում, իշխանությունը ժողովրդին է պատկանում, հետևաբար` նաև ինձ, ես չեմ կարող բռնազավթել այն, ինչ ինձ է պատկանում»:
Անդրադառնալով նախագահի ինքնաթիռը խոցելու մասին մեղադրանքին, Վարդանյանն ասաց, որ այդ ամենը շինծու մեղադրանք է: