11/08/2017 13:23
ԱԱԾ-ի սադրանք է. Շիրխանյանն՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդմիջումից հետո զինված խմբի գործով դատական նիստի մեկնարկից առաջ ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը իրեն առաջադրված մեղադրանքը սադրանք որակեց:
«ԱԱԾ-ի սադրանք է», -իրեն առաջադրված մեղադրանքի մասին լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց Վահան Շիրխանյանը:
Դիտարկմանը` արդյոք սա քաղաքական հետապնդո՞ւմ է, Շիրխանյանը պատասխանեց. «Բա իհարկե»:
Մյուս հարցերին ի պատասխան Շիրխանյանը մատնացույց անելով դատավորի սեղանը, հայտարարեց.
«Ասուլիսի թույլտվություն որ տա` ես կխոսեմ»:
Նկատենք, որ այդ պահին դատավոր Արմեն Բեկթաշյանը ներկա չէր նիստերի դահլիճում: