14/08/2017 14:58
Պռոշյան գյուղում` ծառի տակ, նորածին երեխա են թողել
Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում նորածին երեխա է հայտնաբերվել, Aysor.am-ին տեղեկացրեց ոստիկանության լրատվական բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նրա խոսքով` այդ մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 12-ին:
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երեխային թողել են Տեղերաշեն փողոցում` ծառի տակ»,- ասաց նա` տեղեկացնելով, որ երեխան տեղափոխվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ըստ աղբյուրի, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: