16/08/2017 16:12
Իսպանիայի ափերի մոտ փրկվել է մոտ 340 ներգաղթյալ
Իսպանիայի ափերի մոտ փրկել են մոտ 340 ներգաղթյալի, ովքեր փորձել են ծովով Աֆրիկայի հասնել Իսպանիա: Այս մասին հայտնում է Իսպանիայի ծովային փրկարար ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«Այսօր փրկվածների ընդհանուր թիվը կազմում է 339։ Նրանք բոլորը տեղափոխվել են Տարիֆա»,- ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է Twitter-ում ծառայության միկրոբլոգում։
2017 թվականի սկզբից Իսպանիա ժամանած անօրինական ներգաղթյալների թիվն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել է: