18/08/2017 13:46
Դրիս Ուկաբիրը ներկայացել է ոստիկանություն՝ Բարսելոնայի ահաբեկչությանն իր մասնակցության մասին լսելուց հետո
Դրիս Ուկաբիրը, որին կասկածում են Բարսելոնայի կետրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպելու մեջ, անձամբ ներկայացել է Ռիպոլիայի ոստիկանության բաժանմունք և հայտարարել, որ իր փաստաթղթերը գողացել են, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով La Vaguardia-ին:
Միջադեպից հետո մեքենայի սրահում հայտնաբերվել էր Դրիս Ուկաբիրի անունով անձնագիր: Այնուհետև ԶԼՄ-ներում հայտնվել էր լուսանկար, որում պատկերված էր ահաբեկչության կազմակերպման կասկածյալը:
Ռիպոլիայի քաղաքապետի խոսքով՝ Ուկաբիրը ահաբեկչության պահին եղել է քաղաքում:
Ոստիկանները կասկածում են, որ նրա փաստաթղթերը կարող էր գողանալ կրտսեր եղբայրը` Մուսսան: Իրավապահները չեն բացառում նրա մասնակցությունն ահաբեկչությանը: