19/08/2017 14:13
Լիբանանի բանակը Սիրիայի հետ սահմանին գործողություն է սկսում ընդդեմ ԻՊ-ի
Lիբանանյան բանակը հայտարարել է, որ Սիրիայի հետ հյուսիսարևելյան սահմանին հարձակում է սկսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, փոխանցում է Lenta.ru-ն` հղում անելով Reuters-ին:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ բանակի թիրախը քրիստոնիաներով բնակեցված Ռաս Բաալբեկ քաղաքից ոչ հեռու գտնվող ահաբեկիչների դիրքերն են:
Երիկրի Զինված ուժերը գործողության շրջանակներում կկիրառեն հրթիռներ, հրետանի և ուղղաթիռներ: