19/08/2017 10:56
Բեննոնը լքել է Թրամփի գլխավոր քաղաքական ստրատեգի պաշտոնը
Սպիտակ տան գլխավոր քաղաքական ստրատեգ ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ օգնական Սթիվ Բեննոնը լքել է իր պաշտոնը՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի հետ փոխհամաձայնությամբ։ Այս մասին ասվում է նախագահի մամուլի քարտուղար Սարա Սանդերսի հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը։
Անցած շաբաթ «The New York Times» թերթը հաստատել էր, որ Թրամփն արդեն մի քանի ամիս դիտարկում է Սթիվ Բեննոնին պաշտոնից հեռացնելու հնարավորությունը ու վերջերս նրա հետ անձնական հանդիպումներ չէր անցկացնում։
Թերթը գրել էր, որ Բեննոնը Թրամփի թիմ գալուց առաջ ղեկավարել է «Breitbart» կայքը, որը համարվում է ծայրահեղ աջ հայացքներն աջակցող։