19/08/2017 14:47
Սուրգութում անհայտ անձը դանակով վիրավորել է ութ անցորդի
Սուրգութում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով ութ մարդ է վիրավորվել: Այդ մասին հաղորդում է ՌԴ քննչական կոմիտեի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի քննչական վարչության կայքը:
«Դանակով զինված անհայտ տղամարդը, քայլելով քաղաքի կենտրոնական փողոցներով, հարձակում է գործել անցորդների վրա՝ 8 քաղաքացու հասցնելով դանակի հարվածներ: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով»,- նշված է վարչության հայտարարությունում:
Դեպքի վայր ժամանած իրավապահները վնասազերծել են հարձակվողին: Տեղի ունեցածի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: