19/08/2017 10:08
Բարսելոնայի ահաբեկչություն մասնակից չորս անձինք չեզոքացվել են
Բարսելոնայի ահաբեկչություն մասնակից բոլոր չորս անձինք չեզոքացվել են: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով El Pais թերթին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հինգշաբթի Բարսելոնայի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել տուրիստական վայր համարվող Ռամբլա հետիոտնային պողոտայում։
Զոհվել է 14 մարդ, կա 130 վիրավոր: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: