21/08/2017 10:46
Հասեկում և Ռաքքայում օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 80 խաղաղ բնակիչ
ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի հարավարևելյան Հասեկ նահանգի Էլ Ջազաա բնակավայրի մզկիթին, փոխանցում է ТАСС-ը:
Հարձակման հետևանքով սպանվել է 41 մարդ, որոնք աղոթքի ժամանակ գտնվել են մզկիթի ներսում:
Եվս ավելի քան 40 խաղաղ բնակիչ հարվածի զոհ է դարձել Ռաքքա քաղաքի Հարեթ էլ Բադավի բնակավայրում, որը գտնվում է մայրաքաղաք Դամասկոսից 520 կմ հեռավորությամբ: