22/08/2017 15:28
Charlie Hebdo-ն ծաղրանկար է հրապարակել Բարսելոնայի ահաբեկչության վերաբերյալ
Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը ծաղրանկար է հրապարակել Բարսելոնայի ահաբեկչության վերաբերյալ, հայտնում է РИА Новости-ն:
Պարբերականի կայքում հրապարակված նկարում պատկերված է սպիտակ ֆուրգոնը՝ ջարդված թափքով։ Դրա կողքին կանգնած է տորեադորը, ով բռնել է գլուխը և ձեռքում պահել կարմիր սրբիչ։
«Բարսելոնա. անվտանգությունը կրկին հարցականի տակ է», - այդպիսի գրությամբ է ուղեկցվում ծաղրանկարը։