22/08/2017 15:13
Դոնի Ռոստովում հրդեհի հետևանքով զոհ կա
Դոնի Ռոստովի կենտրոնում մոլեգնած խոշոր հրդեհի վայրում փլվածքները հավաքելիս փրկարարները մարդու մարմին են հայտնաբերել, «Интерфакс» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ի Ռոստովի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Այնտեղ նշել են, որ զոհվածի անձը պարզվում Է: Հրդեհն սկսվել է երկուշաբթի ցերեկը Դոնի Ռոստովի պատմական կենտրոնի մասնավոր հատվածում: Այրվել են մոտ 10 հա քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տներ: Կրակը ոչնչացրել է շուրջ 120 շինություն, որից 100-ը՝ բնակելի կառույցներ են: Տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է գործում: Ներկայում բաց այրումը վերացված է, կատարվում է տարածքի ջրում և կոնստրուկցիաների հավաքում:
Բռնկման գոտուց տարհանվել Է 650 մարդ: Բժշկական օգնության է դիմել 58 մարդ, նրանցից 9-ը՝ հոսպիտալացվել է: Այսօր առավոտյան ժամերի դրությամբ ստացվել է 467 տուժածի դիմում: Նրանք բոլորը միանվագ նյութական օգնություն կստանան 20 հազար ռուբլու չափով: Ամբողջ ունեցվածքից զրկվածները կստանան 100 հազար ռուբլի, ծանր վերքեր ստացած անձինք՝ 400 հազար ռուբլի: