22/08/2017 17:59
Մեթիս. ԻՊ-ի օրերը հաշված են
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման օրերը հաշված են, բայց դեռևս վաղ է խոսել նրա ջախջախման մասին, փոխանցում է РИА Новости-ն:
«Ինչպես տեսնում եք, ԻՊ-ն սեղմված է մնացել հակառակորդի ուժերի միջև: Այնպես որ ԻՊ-ի օրերը որոշակիորեն հաշված են, սակայն նա վերջնականապես ջախջախված չէ, և մոտ ժամանակներս դա չի լինի»,- ասել է Պենտագոնի ղեկավարը՝ Բաղդադ չհայտարարված այցի ընթացքում: