22/08/2017 17:06
ԶԼՄ. Իրանը կարող է 5 օրում վերսկսել ուրանի մինչև 20 տոկոս հարստացման աշխատանքները
Իրանի Ատոմային էներգիային կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ իր երկիրը կարող է 5 օրում վերսկսել ուրանի մինչև 20 տոկոս հարստացման աշխատանքները, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
«Եթե մենք ընդունենք համապատասխան որոշում, ապա կարող ենք առավելագույնը 5 օրվա ընթացքում վերսկսել ուրանի՝ մինչև 20 տոկոս հարստացումը», - ասել է Սալեհին։
Սակայն Սալեհին ընդգծել է, որ Թեհրանը հետաքրքրված չէ նման սցենարով՝ նշելով, որ երկիրը կողմ է միջուկային ծրագրի համաձայնագրին և շարունակում է դրան հավատարիմ մնալ: