23/08/2017 11:20
Հալեպում մոտ 50 գրոհային զենքերը վայր է դրել
Հալեպի շրջանում անօրինական ավազակային խմբավորման 47 գրոհայինից բաղկացած խումբը զենքերը վայր է դրել, որպեսզի օգտվի համաներումից: Այդ մասին РИА Новости-ին տեղեկացրել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«47 գրոհային զենքերը վայր է դրել: Նրանք տարվել են Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածք: Այժմ Հալեպի անվտանգության կոմիտեում դիտարկվում է նրանց համաներման հարցը», - ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով` ռուսական ռազմական ոստիկանությունն ապահովել է գրոհայինների անվտանգ դուրսբերումը: