23/08/2017 16:50
Աֆղանստանում պայթյունը խլել է 5 մարդու կյանք
Առնվազն 5 մարդ է մահացել, 38 վիրավոր կա Աֆղանստանի Հիլմենդ նահանգի վարչական կենտրոնում՝ Լաշքարհար քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, հայտնում է ТАСС-ը:
Զոհվածներից 3-ն անվտանգության ուժերի աշխատակիցներ են: Տուժածների մեծ մասը տեղի բնակիչներ են, այդ թվում՝ ոչ հեռու գտնվող դպրոցի աշակերտներ:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբանը»: