28/08/2017 11:10
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդը սեպտեմեբերին կհանդիպեն
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն կհանդիպի Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի հետ, տեղեկությունն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Նախնական տվյալներով՝ այս հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին` Մոսկվայում: Այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ», - ասաց Տեր Վահրամը:
Նշենք, որ հանդիպումը նախատեսվում է Մոսկվայի ու Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: