Գեղարքունիքի դատարանի նախագահին, դատավորին, դատախազին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու փաստով

11/09/2017 16:25

Գեղարքունիքի դատարանի նախագահին, դատավորին, դատախազին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու փաստով


Պետական ծառայության դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են տարաբնույթ, այդ թվում` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներ, որոնցում ներգրավված է եղել 13 անձ, այդ թվում դատական իշխանության երկու ներկայացուցիչ` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, նույն դատարանի դատավորը, ինչպես նաև մարզի դատախազության դատախազը, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից: 

Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո և Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, և Գոռ Գալստյանը կալանավորվել է:

Բացի այդ, Կամո և Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու և նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է կաշառքի միջնորդության և դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, հիշյալ մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զարիկ Գրիգորյանի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար, խմբով, առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել: Մասնավորապես, Զ. Գրիգորյանի ամուսինը` Ռոբերտ Գրիգորյանը, փաստաբան էդվարդ Չինարյանի միջնորդությամբ հիշյալ դատարանի նախագահին և դատավորին տվել է 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վանիկ Վարդանյանը կայացրել է նախապես պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը:

Ավելին, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ Խաչատուր Դադոյանը, Արմեն Բարսեղյանն ու Վրույր Վարդանյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու դատարանի կողմից ակնհայտ անհիմն որոշում կայացնելու համար դատարանի նախագահին ու դատավորին վերջիններիս պահանջով տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք դրվել են որոշման հիմքում:

Ի դեպ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործության դեպք, որում դարձյալ ներգրավված են եղել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանն ու նրա ընկերը` նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանը: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Լիպարիտ Մարգարյանին իր նախընտրած խուց տեղափոխելու համար նույն հիմնարկի պաշտոնատար անձը` Լաուրա Մարտիրոսյանը, Կ. Մարտիկյանի միջոցով Հ. Կարապետյանից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 45.000 ՀՀ դրամ, ապա` օգտագործելով իր ծառայողական դիրքը, կալանավորին տեղաբաշխել այլ խուց:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

1. Աղվան Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ),
2. Վանիկ Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի    4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով,
3. Սևակ Շհոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով,
4. Կարեն Մարտիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ),
5. Հայկ Կարապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով,
6. Մելանյա Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի     3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ),
7. Կամո Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ),
8. Էդվարդ Չինարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի   1-ին մասով,
9. Ռոբերտ Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով,
10. Խաչատուր Դադոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի    1-ին մասով,
11. Արմեն Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,
12. Վրույր Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի     1-ին մասով,
13. Լաուրա Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասով:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, վերջինիս վարորդ Կարեն Մարտիկյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանի և նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 18/04/2024 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում 18/04/2024 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) 18/04/2024 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) 18/04/2024 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը 18/04/2024 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո 18/04/2024 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից 18/04/2024 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 18/04/2024 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան 18/04/2024 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) 18/04/2024 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ 18/04/2024 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում 18/04/2024 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են 18/04/2024 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել 18/04/2024 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը