12/09/2017 15:20
Մի տարվա ընթացքում մարդիկ չեն կարող շոշափելի արդյունք զգալ. Վահրամ Բաղդասարյանը՝ կառավարության աշխատանքի մասին
Հանրապետությունում արտահանման ու տուրիզմի աճ կա այն պայմաններում, երբ ՀՀ-ի ստրատեգիական գործընկեր ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Մարդիկ մեկ տարվա ընթացքում չեն կարող շոշափելի արդյունք զգալ, բայց հավատի զգացում կա ապագայի նկատմամբ, այսինքն՝ կառավարության գործունեությունը հավատ է ներշնչում։ Աստված մի արասցե, հանկարծ հիասթափություն լինի: Մեկ տարին բավական չէ, որ շոշափելի զգան, մինչդեռ վերցված տեմպերը բավական են», - նշեց նա։
Դիտարկմանը, թե հնարավոր է, որ 2018-ին Հանրապետականի վարչապետի թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նման քննարկումներ կուսակցությունում դեռ չեն եղել:
«Վարչապետը կատարում է պարտականությունները, իսկ հանրապետության ղակավարն՝ իր: Երբ 2018-ին կլինի պարտականությունների տարաբաժանում, մենք կքննարկենք ու կներկայացնենք հասարակությանը», - եզրափակեց խոսքը նա: