12/09/2017 14:59
Սուտի գնահատողներին ասեմ՝ մեր անհաջողությունները չպետք է փնտրել ԵԱՏՄ-ի մեջ. Վարդան Բոստանջյան (տեսանյութ)
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը վստահ է՝ այս փուլում Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակահրամար չէ։
«Սուտի գնահատողներին ուզում եմ ասել, որ մեր հաջողությունները կամ մեր անհաջողությունները չպետք է փնտրել իբր ԵԱՏՄ-ում գտնվելու պարագայում», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Բոստանջյանը։
Նրա խոսքով` ԵԱՏՄ-ն Հայաստանի համար 180 մլն-անոց շուկա է, որտեղ կարող է իրացվել «արտադրական ցածր կուլտուրայով» ստեղծված ապրանքները, որոնք Եվրոպան «ընդհանրապես չի էլ թողնի իր շուկաներ»։
«ԵԱՏՄ անդամ երկրներում ապրում են հայեր, որոնք ստանում են եկամուտներ ու տրանսֆերտների ձևով ուղարկում են մեր երկիր։ Հիմա ինչ-որ ուժեր առաջարկում են՝ եկեք էդ ծառի ճյուղը կտրենք։ Հասկանո՞ւմ եք։ Է՛հ, կտրեք։ մենք պետք է մտածենք նաև էնտեղ ապրող հայերի մասին, չէ՞», - ասաց Բոստանջյանը։
Հարցին, թե արդյոք ավելի լավ չէր լինի ԵՄ աոցացման համաձայնագիրը ստորագրելը, քան ԵԱՏՄ-ին անդամակցելը, Բոստանջյանը պատասխանեց. «Վատ չէր լինի, բայց ի՞նչ կհետևեր դրան։ Դրանից հետո մեր եկամուտները կատաստրոֆ կբարձրանայի՞ն, միանգամից կսկսեինք «Մերսեդե՞ս» արտադրել»։
Մանրամասն՝ տեսանյութում