12/09/2017 17:38
Մենք համագործակցում ենք «Ծառուկյան» դաշինքի հետ. ՀՀԿ-ական (Տեսանյութ)
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հստակ չի պատասխանում հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ «Ծառուկյան» դաշինքի հետ միասին եռակողմ կոալիցիա ձևավորվի, ինչը երեկ չբացառեց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ պետք չէ դեպքերից առաջ ընկնել ու շտապողականություն ցուցաբերել։
«Նման քննարկումներ չկան։ Մենք ունենք կոալիցիոն գործընկեր, մեր գործընթացը շարունակվում է։ Մենք կողմնակից կլինենք, որ ունենանք բավականին զգոն ընդդիմություն, մեր թիկունքում զգանք ընդդիմության շունչը», - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բաղդասարյանը։
Իշխանական ուժի ներկայացուցչի խոսքով, այդուհանդերձ, քաղաքականության մեջ ոչինչ հավերժ չի լինում, բայց հորդորում է դեպքերից առաջ չընկնել։
«Մենք շատ համերաշխ մեր կոալիցիոն գործընկերների հետ շարժվում ենք առաջ և համագործակցում ենք բոլոր քաղաքական ուժերի՝ կոնկրետ «Ծառուկյան» դաշինքի հետ, խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ու արտախորհրդարանական ուժերի հետ», - հայտարարեց Բաղդասարանը։