12/09/2017 16:10
ԱՄՆ-ի պետական պարտքն առաջին անգամ անցել է 20 տրիլոն դոլարից
ԱՄՆ-ի պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 20 տրլն դոլարը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Business Insider-ին:
Մարտի կեսին պարտքի շեմը սառեցվել էր 19,84 տրլն դոլարի նիշին:
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրենք էր ստորագրել շեմի ժամանակավոր բարձրացման մասին: Ներկայում ցուցանիշը հասել է 20,164 տրլն դոլարի և շարունակում է աճել: